Մաուի դելֆինը յուահատուկ է և բնության հրաշքներից մեկն է: Այն աշխարհի ամենահազվագյուտ և ամենափոքրիկ ծովային դելֆինն է:
Այս դելֆինը բնակվում է միայն Նոր Զելանդիայի հյուսիսային կղզու արևմտյան ափի մոտ:
Աշխարհում կենդանի են մնացել այս տեսակի մոտ 100 դելֆին:
Այս հազվագյուտ դելֆինը տարբերվում է իր մեջքի կլորավուն լողաթևերով: Դա, այսպես ասած, նրա այցեքարտն է: Հենց դրանով են ճանաչում այս հազվագյուտ կենդանուն:
Մեծ առանձնյակը կշռում է՝ էգը 45 կգ, արուն 35 կգ, երկարությունը՝ 1-1.2մ:
Նոր Զելանդիայում Մաուի դելֆինը գտնվում է պաշտպանության տակ: