Հիշու՞մ եք “Մատրիցա” ֆիլմը, որտեղ համակարգչային ծրագրերը գրավել էին աշխարհը, իսկ մարդկանց օգտագործում էին, որպես էներգիայի աղբյուր: Նրանք մարդկանց համար ստեղծել էին վիրտուալ կյանք, վիրտուալ աշխարհ և մարդկանց թվում էր, որ նրանք իրականում ապրում են, այնինչ դա ընդամենը վիրտուալ խաբկանք էր:
Չե՞ք կարծում, որ այդ ֆիլմը գնալով իրականություն է դառնում: Ախր այդ ամենով հիմա մենք ենք ապրում: Սոցիալական կայքեր, սոցիալական խաղեր, բլոգ, յութուբ և այլն և այլն՝ այս ամենը հենց այն ծրագրերն են, որոնցով մեզ համար ստեղծվում է վիրտուալ աշխարհ և վիրտուալ կյանք, մի յուրատեսակ խաբկանք և մեզ թվում է մենք իրական կյանքով ենք ապրում այնինչ…
Բայց այ թե ո՞վ է սնվում այդ ամենից՝ դա արդեն մի փոքր տարբերվում է ֆիլմի սյուժեյից…
“The Matrix has you…”