fbpx

Ինչ են պատմում ձեր մատները ձեր մասին

Ձեռքի մատների երկարությունն ու դրանց հարաբերակցությունը կարող են շատ բան պատմել մարդու մասին։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն կարող է վկայել կյանքի ամենատարբեր ոլորտների մասին՝ սկսած աշխատավարձի չափից մինչև առնանդամի մեծությունը։ Մատների երկարությունը պայմանավորված է տեստոստերոնի այն մակարդակով, որը մարդ ստանում է դեռ մոր արգանդում։ Այս հորմոնը կարևորագույն դեր ունի երեխայի զարգացման գործում և պատասխանատու է ոչ միայն հասուն տարիքում ցուցամատի ու մատնեմատի երկարության, այլև մեր վարքի ու նախասիրությունների համար։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ովքե՞ր են դավաճանության հակում ունենում

Հոգեբանների կողմից իրականացված և «Biology Letters» հեղինակավոր ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ դավաճանության ավելի հակված են նրանք, ում ցուցամատները մի փոքր ավելի երկար են մատնեմատներից, ինչպես, օրինակ, Թայգեր Վուդսի մոտ։ Սա հատկապես վերաբերում է կանանց, նույնիսկ եթե տարբերությունն ընդամենը մի քանի միլիմետր է։

Թայգեր Վուդս

«Դա նկատելու համար պետք է շատ ուշադիր լինել»,— նշում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոբին Դանբարը՝ պնդելով, որ տարբերություններն «աչքի չեն զարնում» և «տեսանելի են դառնում միայն մեծ խմբերով դիտարկելիս»։

Ու՞մ է դուր գալիս վնասակար սնունդը

Նրանք, ում ցուցամատի և մատնեմատի երկարության տարբերությունն աննշան է, ինչպես Ջենիֆեր Լոուրենսի դեպքում, քաղցած ժամանակ ավելի հաճախ նախընտրում են վնասակար, ճարպոտ ու մսային ուտեստներ։

Նման սննդի հանդեպ հակում են ցուցաբերում նաև ավելի երկար մատնեմատներ ունեցող տղամարդիկ և կանայք։ Սակայն գիտնականների կարծիքով՝ նրանց ընտրության վրա կարող է ազդել հեռուստատեսությամբ ցուցադրվող, այսպես կոչված, «տղամարդկանց համար» սննդի գովազդը, որը գրավում է տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարդկանց։

Ջենիֆեր Լոուրենս

Այնպես որ, ճարպոտ ու վնասակար սնունդ ուտելու ցանկությունը կարող է պայմանավորված չլինել ստամոքսով կամ տրամադրությամբ։ Ձեր ընտրությունը, փաստորեն, կարող է կախված լինել պարզապես մատների երկարությունից։

Ովքե՞ր ունեն մաթեմատիկական ընդունակություններ

Ավելի երկար մատնեմատներ ունեցող երեխաներն ավելի լավ են տիրապետում մաթեմատիկային, քան լեզուներին։ Իսկ նրանք, ում մատնեմատներն ավելի կարճ են ցուցամատներից, հակառակը՝ հումանիտար առարկաներում են ավելի ուժեղ։

Գիտնականները ենթադրում են, որ տեստոստերոնը նպաստում է տարածական և մաթեմատիկական մտածողության զարգացմանը՝ միաժամանակ դանդաղեցնելով ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքը, որը պատասխանատու է խոսքի համար։

Սա հիանալի հնարավորություն է՝ նախապես կողմնորոշվելու, թե որ ոլորտում է ձեր երեխան ավելի ուժեղ, և ժամանակին լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու՝ քննություններին պատրաստվելու համար։

Ինչպե՞ս է տղամարդն ընտրում կնոջը

Տղամարդիկ, որոնց մատնեմատներն ավելի երկար են ցուցամատներից, ինչպես Բրեդ Փիթի մոտ, որպես կանոն, նախընտրում են «ավազի ժամացույց» կազմվածքով կանանց, այսինքն՝ նուրբ իրանով և փարթամ կրծքերով։

Հավանաբար, պատճառն այն է, որ տեստոստերոնի բարձր մակարդակը տղամարդու դեմքն ավելի համաչափ ու գրավիչ է դարձնում հակառակ սեռի համար։ Սա էլ իր հերթին մեծացնում է այնպիսի զուգընկերուհի գտնելու հավանականությունը, ում կազմվածքը խոսում է լավ պտղաբերության մասին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Բրեդ Փիթ

Ստացվում է, որ այն տարածված կարծիքը, թե տղամարդիկ իրենց մորը նման կին են փնտրում, այդքան էլ ճիշտ չէ, առնվազն՝ ինչ վերաբերում է արտաքինին։

Կարդացեք նաև՝ Մարդու բնավորությունը ըստ մատների երկարության

Ովքե՞ր են լավ վաստակում

Գիտնականները, չափելով ֆոնդային բորսայի թրեյդերների աջ ձեռքի մատները, պարզել են, որ ավելի երկար մատնեմատներ ունեցողները 11 անգամ ավելի շատ են վաստակել, քան կարճ մատներ ունեցողները։ Սա տեստոստերոնի և ֆինանսական հաջողության միջև կապը հաստատող միակ հետազոտությունը չէ։

Հետազոտողները կարծում են, որ տեստոստերոնի բարձր մակարդակի շնորհիվ այդ մարդիկ ավելի ինքնավստահ են, հեշտությամբ են ռիսկի դիմում և արագ են կողմնորոշվում։

Փոլ Թյուդոր Ջոնս

Այնպես որ, եթե ցանկանում եք հասկանալ՝ տղամարդուն վիճակվա՞ծ է լինել հաջողակ, ուշադրություն դարձրեք նրա ձեռքերին։

Ովքե՞ր են ավելի արագ վազում

Գիտնականները նկատել են, որ լավագույն վազորդների մատնեմատները ցուցամատներից մոտ մեկ սանտիմետրով ավելի երկար են։ Նրանք նաև պարզել են, որ նման առանձնահատկությամբ մարզիկներն ունեն ավելի ուժեղ և զարգացած թոքեր։

Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը, մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ավելի լավ մարզական տվյալներ ունեցող կանանց մատնեմատները նույնպես ավելի երկար են ցուցամատներից։

Կարելի է մարզվել ամեն օր և ունենալ երկար ոտքեր, սակայն ավելի երկար մատնեմատ ունեցող մեկ ուրիշը, միևնույն է, կարող է ավելի արագաշարժ լինել։

Առնականության չափերը

Տղամարդիկ, որոնց մատնեմատները մի փոքր ավելի երկար են ցուցամատներից (ինչպես Սայմոն Քոուելի կամ Ջասթին Բիբերի մոտ), որպես կանոն, ունեն ավելի մեծ առնանդամ։ Իսկ նրանք, ում մոտ մատների երկարության տարբերությունն ավելի զգալի էր (օրինակ՝ Դոնալդ Թրամփի մոտ), ընդհակառակը, ավելի քիչ են օժտված։

Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ այն տղամարդկանց, որոնց աջ ձեռքի մատնեմատն ավելի երկար է ցուցամատից, նաև ամորձիներն են ավելի մեծ։

Դոնալդ Թրամփ

Կանանց շրջանում տարածված է եղել կարծիք, թե պետք է դատել կոշիկի կամ ափի չափով, բայց պարզվում է՝ ողջ ժամանակ նրանք սխալ տեղ են նայել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչ են պատմում ձեր մատները ձեր մասին
Ինչպես ստանալ ընտանիքի կրեատիվ լուսանկարներ (23 ֆոտո)