fbpx

Ամուսնության առաջարկ

Նա զգում էր իր ոտքերի դողը, նրան անհանգստացնում էր կոկորդի մեջ հայտնված կոշտուկը, որը խանգարում էր խոսելուն: Սիրտը այնպես էր բաբախում, որ խլացնում էր շրջապատի ձայները: Մի կերպ իրեն հավաքելով տղան վերջապես խոսեց.
– Ես սիրում եմ Քեզ, սիրում եմ Քեզ կյանքիցս առավել: Չէ ի՞նչ կյանք, սիրում եմ Քեզ ամեն ինչից առավել: Դու ես այն միակը, առանց որի իմ կյանքը կորցնում է իր իմաստը, դու ես այն միակը, առանց որի ես դառնում եմ ամենահասարակ մեկը, դու ես այն մեկը, որի կողքը ես դառնում եմ հզոր…
Շուրջը ամեն ինչ լուռ էր: Իսկ տղան շարունակում էր.
-Ես սիրում եմ Քեզ և խնդրում եմ ծնկաչոք՝ դարձիր իմ կինը:
-Այո, իհարկե, ես համաձայն եմ – առաջ ընկնելով պատասխանեց նրան միայնությունը:

Շուրջը ամեն ինչ լուռ է և մութ:

©Արխանգելո


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամուսնության առաջարկ
Ի՞նչ գաղտնիքներ են թաքնված ամերիկյան 1 դոլարանոցի վրա