fbpx

Մարմինը խաբելու 12 խորամանկ հնարք

Յուրաքանչյուր մարդու մոտ պատահել է այնպիսի իրավիճակ, երբ մարմինը սկսում է դավաճանել ամենաանհարմար պահին՝ հուզմունքից սրտխառնոց ելույթից առաջ, սկսում ես ծիծաղել ամենաանհարմար պահի, զկրտոց է սկսվում և այլն: Գոյություն ունեն տարբեր մեթոդներ մարմինը ղեկավարելու համար:

1. Նրանց համար, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում արթնանալ առավոտները, գոյություն ունի առույգանալու պարզ մի հնարք՝ որքան հնարավոր է երկար պահեք շնչառությունը: Թթվածնի պակասությունը կարագացնի սրտի զարկերը, ինչի հետևանքով դուք ձեզ կսկսեք առույգ զգալ:

2. Փռշտոցը կանխարգելել հնարավոր է, եթե սեղմեք քթի ծայրից մի փոքր վերև և քաշեք մի փոքր առաջ:

3. Սրտխառնոցը ժամանակավորապես կդադարեցնի կետային մերսումը: Պետք է ափի ներսի մասից մոտ երեք սմ վերև նշել և սեղմել այդ տեղը:

4. Լուրջ արարողությունների ժամանակ ծիծաղը դադարեցնելու համար պետք է կծել լեզուն կամ ինքներդ ձեզ ճմկտել:

5. Հնարավոր է դադարեցնել զկրտոցը, եթե որքան հնարավոր է երկար պահեք շնչառությունը:

6. Որպեսզի քնի մեջ չխռմփացնեք՝ բավարար է քնել կողքի վրա, քանի որ այդ դիրքում բարելավվում է շնչառությունը: Իսկ ստամոքսի այրոցները կանխարգելելու կամ թեթևացնելու համար նույնպես կօգնի կողքի վրա քունը՝ միայն այս անգամ պետք է պառկել ձախ կողմի վրա:

7. Մաշկի վրա սև կետիկներ ավելի քիչ կլինեն, եթե լվացվեք սառը ջրով: Սառեցման պատճառով մաշկի անցքերը սեղմվում են և մանրէների համար դառնում պակաս գրավիչ:

8. Մոծակի կամ այլ միջատի խայթոցի քորը կարելի է թեթևացնել, եթե խայթած տեղին քսեք դեզադորանտ կամ անանուխի հոտով ատամի մածուկ:

9. Եթե լայն բացեք աչքերը և երկար վերև նայեք՝ աշխատելով որքան հնարավոր է չթարթել՝ կկարողանաք զսպել լացը:

10. Էմոցիաների դուրս ժայթքումը թեթևացնում է հարվածի ցավը: Մի քանի հայհոյանք՝ այն ամենը ինչ պետք է, որպեսզի թեթևացնեք ցավի զգացումը:

11. Գլխապտույտը կդադարի, եթե ականջի մեջ մտցնեք մատը, սկզբից բարձրացնեք այն վերև, հետո առաջ, իսկ հետո ներքև: Այդ գործողությունը պետք է զգուշությամբ անել և այդ ժամանակ ներգանգային ճնշումը կնորմավորվի և գլխապտույտը կդադարի:

12. Երբ տրամադրություն չունեք, ուղեղը խաբել կօգնի սովորական մատիտը սեղմված ատամների արանքում: Դա ակտիվացնում է այն մկանները, որոնք պատասխանատու են ժպիտի և տրամադրության համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag