fbpx

Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին». մեջբերումներ

Մեջբերումներ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գրքից.

Մի վիրավորանքն արթնացնում էր մյուսը, նորից բացելով հին սպիները, որ նոր վերքեր էին դառնում, և երկուսն էլ սարսափում էին ամեն ինչ ամայացնող այն ճշմարտությունից, որ այդքան տարիների ընթացքում ամուսնական կռիվներից ավելին չեն շահել, քան միմյանց նկատմամբ չարությունը:

Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ։

Կիրքը կյանքի իմաստն է, հավատարմությունը՝ գոյության էությունը:

Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:

Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:

Մարդիկ, որոնց սիրում ենք, պետք է մեռնեն իրենց ողջ ունեցածի հետ:

Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:

Համար չունեցող տան արտաքին տեսքը ոչնչով չի ընդգծում, որ այստեղ ավելի երջանիկ են…

Մահացու հիվանդությունների մեծ մասը նույն հոտն ունի, բայց դրանցից ոչ մեկը այնքան հատուկ չէ նրան, որքան ծերության հոտը:

Ամեն մարդ ինքն է իր մահվան տերը, և միակ բանը, որ մենք կարող ենք անել, երբ ժամը գա, այն է, որ նրան օգնենք մեռնելու առանց վախի ու ցավի։

Եթե խիստ մոտենանք, բոլոր դեղամիջոցներն էլ թույն են, և որ դրանց հարյուրից յոթանասունի օգտագործումը արագացնում է մահը:

Հրապարակման ներկայացրեց՝ Մանյա Կարապետյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին». մեջբերումներ
«Պարոն 5%»-ը. Ով էր «Նավթի գեներալ» կոչմանն արժանացած հայ մեծ գործարարը