fbpx

Ցուկենբերգը զոհ իր իսկ գործիքից կամ փոս փորողը ինքը փոսը կընկնի

Ամենամեծ սոցիալական ցանց Facebook-ում գտել են հերթական ծրագրային բացթողումը անվտանգության համակարգում: Այդ բացթողման պատճառով հնարավոր էր դիտել անձնական լուսանկարները: Այդ բացթողումից օգտվել է ZDNet առցանց (online) պարբերականը: Նրանք մուտքի հնարավորություն են ստացել ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի անձնական, փակ լուսանկարներին:

Փակ լուսանկարները հնարավոր էր տեսնել՝ տվյալ մարդու էջում անցնելով “բողոքել” հղումով, այնուհետև ընտրելով “պրոֆիլի անհամապատասխան նկար” կետը: Հաջորդ պատուհանում պահանջում էր ընտրել մնացած լուսանկարները, որոնցից մի քանիսը կարող էին լինել փակ, անձնական: Իսկ դա սոցիալական ցանցի օրենքների խախտում էր:

Սխալը եկել է նոր կոդի տեղադրման արդյունքում. նշում են Facebook-ի CNET ներկայացուցիչները: Նրանց խոսքերով այդ սխալի պատճառով հնարավոր էր տեսնել ոչ բոլոր նկարները: Ներկա պահին սխալն արդեն ուղված է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ցուկենբերգը զոհ իր իսկ գործիքից կամ փոս փորողը ինքը փոսը կընկնի
Ինտերնետն իրար է խառնել մի նոր ամանորյա հանելուկ: Իսկ Դուք կգտնե՞ք այստեղ պանդային