fbpx

Մարկ Տվենի նամակը կնոջը` Լիվիին։ Այսպիսի խոսքեր երազում է լսել յուրաքանչյուր կին

Անչափ զգացմունքային և հուզիչ տողեր, որոնք Մարկ Տվենը նվիրել է իր սիրելի կնոջը՝ Օլիվիա Լենդոնին (Լիվի), 30 ամյակի կապակցությամբ։ Այսպիսի խոսքեր երազում է լսել յուրաքանչյուր կին.

«Լիվի, սիրելիս, վեց տարի է անցել այն պահից, երբ հասա իմ կյանքի առաջին հաջողությանը՝ նվաճեցի քեզ, և երեսուն տարի այն պահից, երբ Նախախնամությունն արեց անհրաժեշտ նախապատրաստություններ այս երջանիկ օրվա առիթով՝ ուղարկելով քեզ այս աշխարհ: Միասին ապրած յուրաքանչյուր օր ավելացնում է վստահությունս այն բանում, որ մենք երբեք չենք բաժանվի, որ ոչ մի վայրկյան չենք ափսոսալու, որ միավորել ենք մեր կյանքը: Ամեն տարի, իմ փոքրիկ, ավելի շատ եմ սիրում քեզ: Այսօր դու ինձ ավելի թանկ ես, քան նախկին ծննդյանդ օրը, մի տարի առաջ ավելի թանկ էիր, քան երկու տարի առաջ՝ չեմ կասկածում, որ այս սքանչելի առաջխաղացումը կշարունակվի մինչև վերջ:

Եկ նայենք առաջ՝ ապագա տարելիցներին, վերահաս ծերությանը և ճերմակ մազերին՝ առանց վախի և վհատության: Վստահելով միմյանց և հստակ իմանալով, որ սերը , որը մեզնից յուրաքանչյուրը կրում է իր սրտում, բավական է որպեսզի երջանկությամբ լցվեն մեզ հատկացված բոլոր տարիները:

Այսպիսով, մեծ սիրով քո և երեխաների հանդեպ, ես ողջունում եմ այս օրը, որը շնորհում է քեզ պատվելի տիկնոջ վեհություն և արժանապատվության երեք տասնամյակ:

27 նոյեմբերի 1875թ., Հարթֆորդ»

Մարկ Տվենն ու Օլիվիա Լենդոնը ապրեցին սիրո և համերաշխության մեջ 34 տարի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մարկ Տվենի նամակը կնոջը` Լիվիին։ Այսպիսի խոսքեր երազում է լսել յուրաքանչյուր կին
Թաքնված իմաստով իմաստուն ԱՌԱԿ։ Ինչպե՞ս ապրել։ Նայիր մինչև վերջ (տեսանյութ)