Մոտիվացնող մեջբերումներ գրող Մարկ Տվենից:
1. Ուղղակի եղիր այնպիսին, ինչպիսին կաս
Մարդը չի կարող գոհ լինել կյանքից, եթե նա գոհ չէ իրենից:
Երբ մենք ապրում ենք ուրիշների հավանության համար, այդ գործընթացում մենք հեռացնում ենք մեզ սեփական հավանությունից: Եթե մենք որոշենք, որ մենք բավական լավն ենք մեզ համար, մենք կլինենք բավական լավը աշխարհի համար:
2. Մի սահմանափակեք Ձեզ սեփական մտքերով
Տարիքը՝ մտքի և մարմնի վիճելի հարց է: Եթե ձեզ համար դա պրոբլեմ չէ, ապա այն նշանակություն չունի:
Եթե դուք ասեք Ձեզ, որ կարող եք դա անել՝ կկարողանաք անել: Եթե ասում եք Ձեզ, որ չեք կարող, ապա այդպես էլ կլինի: Մենք խաբում ենք մեզ, հավատում ենք մեր մասին շատ բացասական բաների, բայց պատկերացրեք հնարավորությունները, որ նույն խաբեությամբ հասկանաք շատ դրական բաներ Ձեր մասին:
3. Ծիծաղը կյանքն ավելի լավն է դարձնում
Հումոր՝ մարդկային կյանքի մեծագույն օրհնությունն է:
Ծիծաղը՝ լավագույն դեղն է, որը նախկինի պես, առանց հիմնավորման, մնում է ամբողջ աշխարհով տարածված երևույթ մարդկանց մեջ: Երբ մենք ծիծաղում ենք, մենք կարող ենք բաց թողնել ամեն ինչ, նայել առաջ և թուլանալ:
4. Թող դա անցնի
Բարկությունը՝ թթու է, որն ավելի շատ վնաս է հասցնում տարային, որի մեջ այն պահվում է, քան նրանց, ում վրա այն կթափվի:
Երբ հասկանաք, որ իրավիճակների կամ մարդկանց վրա բարկանալուց Ձեզ համար ցավոտ է, դուք կսկսեք իրերին այլ կերպ նայել և այլ կերպ վերաբերվել կյանքին: Դուք կհասկանաք, որ չեք ցանկանում Ձեր թանկարժեք ժամանակը ծախսել խելագարությունների վրա:
5. Հիշեք, որ Դուք որևէ բանի իրավունք չունեք
Մի սխալվեք, մտածելով, որ աշխարհը ձեզ ինչ-որ բանով պարտական է: Նա կար ձեզանից առաջ և ոչինչ էլ ձեզ պարտք չէ:
Իրավունքը՝ մարդու իրական պրոբլեմներից է, բայց որքան շուտ հասկանաք, որ ցանկալիին հասնելու համար պետք է աշխատել՝ այնքան Ձեզ համար ավելի լավ:
6. Մարդիկ չեն սիրում փոփոխություններ
Նոր իդեա ունեցող մարդուն համարում են խելագար՝ այնքան ժամանակ, քանի դեռ իդեան չի դարձել հաջողված:
Մարդկանց դուր չի գալիս, երբ ուրիշները փոխվում են: Եթե աշխատում եք այն բանի վրա, որ դառնաք ավելի լավ մարդ, պատրաստ եղեք, որ մարդիկ կխոսեն դրա մասին: Երբեմն շեղվել մարդկանց ռեակցիաներից՝ փոփոխությունների փորձերի ամենադժվար պահն է:
7. Աչքդ մի շեղիր նպատակիցդ
Ականջից, կրունկից բռնած կամ յուրաքանչյուր այլ տարբերակով մի կողմ քաշեք ձեզ անհաջողություններից: Դուք կարող եք կառավարել դա:
Երբ կցանկանաք փորձել փոխել Ձեր կյանքը՝ շատ դիմադրությունների կհանդիպեք մարդկանց և նաև Ձեր իսկ կողմից: Թույլ մի տվեք, որպեսզի որևէ բան խանգարի Ձեզ փորձել Ձեր կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին ցանկանում եք: Մի շեղվեք այնպիսի բաների վրա, որոնք այդքան էլ կարևոր չեն Ձեզ համար:
8. Կենտրոնացեք ուրիշների վրա, որպեսզի Ձեզ ավելի լավ զգաք
Սեփական տրամադրությունը բարձրացնելու լավագույն տարբերակը՝ ուրախացնել ուրիշներին:
Օգնեք ընկերոջը իր պրոբլեմներում, օգնեք հարևանին մշակել այգին, ուղեկցիր քրոջդ ընթրիքի: Արեք ինչ-որ բան, որպեսզի ստիպեք ուրիշներին իրենց լավ զգան: Դա կստիպի նաև Ձեզ ավելի լավ զգալ:
9. Արեք այն, ինչ ցանկանում եք անել
20 տարուց կհիասթափվեք այն բանից, որ չեք հասցրել ինչ-որ բան անել: Այնպես որ սկսենք ինչ-որ բան անել հենց հիմա: Ուսումնասիրեք, երազեք, սովորեք:
Եթե ցանկանում եք ճանապարհորդել աշխարհով՝ տարբերակ գտեք և արեք դա: Եթե ցանկանում եք բիզնես սկսել, ժամանակ գտեք դրա պլանավորման համար: Կյանքը ավելի լավն է, երբ այն ապրում ես: Եվ ողջ նշանակում է երբեմն փչացնել, երբեմն անհաջողությունների մատնվել: Դա նորմալ է: Դուք ուրախ կլինեք, որ փորձել եք: