fbpx

Գիտնականներ. ապագայի մարդիկ կլինեն անմազ և կզրկվեն մարմնի չորս մասերից

Էվոլյուցիայի ընթացքում մարդկությունը կկորցնի իր մարմնի որոշ մասեր, պնդում են մասնագետները։

Գիտնականները նախազգուշացնում են, որ ժամանակակից ապրելակերպի պատճառով ապագայում մարդիկ կարող են զրկվել ոչ միայն մազածածկույթից, այլև մարմնի չորս կարևոր մասերից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինչպես գրում է The Sun-ը, փորձագետները վստահ են, որ սննդակարգի, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի փոփոխությունները հազարամյակների ընթացքում կարող են հանգեցնել արմատական էվոլյուցիոն տեղաշարժերի։ Այն հատկանիշները, որոնք ժամանակին անհրաժեշտ էին գոյատևման համար, ինչպիսիք են մարմնի մազածածկույթը կամ որոշ օրգաններ, կարող են պարզապես ավելորդ դառնալ՝ աստիճանաբար անհետանալով մարդու օրգանիզմից։

Հետազոտողներն ընդգծում են, որ ժամանակակից հարմարությունները, ֆիզիկական ակտիվության նվազումը և բժշկության ձեռքբերումները կարող են փոխել մարդու կազմաբանությունը այնպես, ինչպես նախկինում նկարագրվում էր միայն էվոլյուցիայի տեսության մեջ։

Նրանք առանձնացրել են մարմնի հինգ մաս, որոնք մարդը կկորցնի էվոլյուցիայի արդյունքում։

Մազեր

Ժամանակին մարմնի մազածածկույթը կենսական գործառույթներ էր կատարում՝ ապահովելով ջերմության պահպանում և պաշտպանություն։ Սակայն այսօր, եթե չհաշվենք թարթիչներն ու հոնքերը, մազահեռացումը դարձել է խնամքի սովորական գործընթաց, հատկապես՝ կանանց շրջանում։

«Ժամանակակից հագուստը, ջեռուցվող բնակարանները և տեխնոլոգիական հարմարավետությունը նշանակում են, որ բնական ջերմամեկուսացումն այլևս կենսական անհրաժեշտություն չէ», – նշում է պարբերականը։

Գիտնականները կանխատեսում են, որ մարմնի մազածածկույթը կարող է ավելի նոսրանալ, բարակել կամ նույնիսկ ամբողջությամբ վերանալ։

Իմաստության ատամներ

Իմաստության ատամները՝ երրորդ աղորիքները, ժամանակին օգնել են մեր նախնիներին աղալ կոշտ, հում սնունդը՝ արմատներ, ընկույզներ, հում միս։ Սակայն ժամանակակից խոհանոցն ու փափուկ սննդակարգը դրանք գրեթե անպետք են դարձրել։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Արդեն իսկ յուրաքանչյուր հինգերորդ մարդու մոտ իմաստության ատամներն ամբողջությամբ չեն աճում, ինչը վկայում է դրանց աստիճանական անհետացման մասին։

Գիտնականների խոսքով՝ սերնդեսերունդ մեր ծնոտները փոքրացել են, և փափուկ սննդակարգի պայմաններում այս ատամները հաճախ միայն խնդիրներ են առաջացնում՝ ցավ, ատամնաշարի խախտում կամ բորբոքումներ, ինչն էլ դրանց հեռացման հիմնական պատճառն է։ Սա նշանակում է, որ ապագա սերունդները կարող են ծնվել առանց իմաստության ատամների, քանի որ էվոլյուցիան հարմարվում է մեր նոր սննդային սովորություններին։

Պոչուկ

Այս ոսկորը պրիմատների պոչի մնացորդն է, որը նախկինում ծառայել է հավասարակշռությունը պահպանելու համար։ Այսօր այն կորցրել է իր նշանակությունը, թեև դեռևս որպես հենարան է ծառայում կոնքի որոշ մկանների համար։

Ժամանակակից ապրելակերպը՝ հարթ մակերեսների վրա քայլելը, նստակյաց կյանքը և մագլցելու կարիքի բացակայությունը, պոչուկը գործնականում անպետք են դարձնում։ Այն ավելի շուտ մեր էվոլյուցիոն անցյալի մի վկայություն է, քան ֆունկցիոնալ օրգան։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդու պոչուկն արդեն իսկ զգալիորեն փոքրացել է՝ համեմատած մեր պրիմատ ազգականների հետ։ Գիտնականները ենթադրում են, որ ապագայում այն կարող է է՛լ ավելի փոքրանալ կամ ամբողջությամբ անհետանալ։

Կարդացեք նաև՝ Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսի՞ն կլինի մարդկությունը 1000 տարի հետո

Ապենդիքս (որդանման ելուն)

Ապենդիքսը, հավանաբար, նախկինում օգնել է մարսել կոշտ, բջջանյութով հարուստ սնունդը, սակայն այսօր այն գրեթե ոչ մի դեր չի կատարում։ Ջերմային մշակում անցած սննդի պայմաններում այս փոքրիկ օրգանի կարիքն այլևս չկա։

Թեև որոշ ուսումնասիրություններ ենթադրում են, որ այն կարող է դեր ունենալ իմունային համակարգում՝ ծառայելով որպես օգտակար աղիքային բակտերիաների պահեստարան, այնուամենայնիվ, ապենդիքսն ամենահաճախ հեռացվող օրգաններից է։ Այն մեր էվոլյուցիոն անցյալի ևս մեկ վերապրուկ է։ Բնական ընտրությունը, հազարամյակների ընթացքում, կարող է նպաստել ավելի փոքր կամ բացակայող ապենդիքսով մարդկանց տարածմանը, մինչև այն վերջնականապես դուրս մղվի մարդու օրգանիզմից։

Ականջի մկաններ

Ժամանակին այս մկանները թույլ են տվել մեր նախնիներին շարժել ականջները դեպի ձայնի աղբյուրը, ինչպես դա անում են կենդանիների մեծ մասը։ Սա օգնել է նրանց ժամանակին նկատել գիշատիչներին, որսին կամ այլ վտանգներ։

Այսօր մարդկանց ճնշող մեծամասնության մոտ ականջի մկանները գրեթե ատրոֆացվել են և ոչ մի գործնական նշանակություն չունեն։ Այն սակավաթիվ մարդկանց համար, ովքեր դեռ կարող են շարժել ականջները (մարդկության մոտ 10-20%-ը), դա ավելի շուտ զվարճալի հնարք է, քան գոյատևման հմտություն։ Գիտնականները կանխատեսում են, որ հազարամյակներ անց այս մկանները կարող են վերջնականապես անհետանալ՝ ապագա սերունդներին թողնելով լիովին անշարժ ականջներ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականներ. ապագայի մարդիկ կլինեն անմազ և կզրկվեն մարմնի չորս մասերից
10 լքված վայր, որոնք զարմացնում են իրենց տեսքով