fbpx

Մարդու ԱՈւՐԱՆ կախված է նրա գիտակցության մակարդակից

Մարդու աուրան անընդհատ փոխվում է։ Իսկ այն, ինչ տեսանելի է դառնում, կախված է դիտողի գիտակցվածության աստիճանից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Աուրայի կամ մարդու էներգետիկ թաղանթի մասին արդեն իսկ շատ է խոսվել ու գրվել։ Այդ թեմայով տեղեկատվությունն ամենուր առատ է։

Ոմանք այն տեսնում են, ոմանք զգում, իսկ ոմանք էլ աշխատում են դրա հետ ճոճանակի միջոցով։ Տարբերակները բազմաթիվ են։ Աուրան կարող է ունենալ տարբեր չափեր, գույներ և նույնիսկ ձևեր։

Շատ պայծառատեսներ տեսնում և նկարագրում են մարդու էներգետիկ դաշտի գույները։ Վերջին շրջանում ավելի հաճախ են հանդիպում ոսկեգույն, կանաչ, մանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ աուրայով մարդիկ։ Սպիտակ աուրա ունեցողները համարվում են բարձր հոգևոր և գիտակցված անհատներ։ Եվ դա իրոք այդպես է։

Աուրայի գույնը կախված է գիտակցության զարգացման մակարդակից

Ինքնազարգացման ուղին, ինչպես և բուն էվոլյուցիան, անցնում է որոշակի մակարդակներով։ Ի վերջո, դա զարգացման գործընթաց է։ Որքան շատ է մարդը խորանում որևէ թեմայի մեջ, այնքան ավելի շատ էներգիա է արտադրում։ Որքան շատ է մարդը զբաղվում իր գիտակցության զարգացմամբ, այնքան նորանոր մակարդակներ են բացվում նրա համար։ Ահա թե ինչու են տարբեր մարդիկ տարբեր բաներ տեսնում։

Աուրայի գույները բազմաշերտ են, և թե տվյալ պահին որ գույնը կգերակշռի, կախված է ձեր հոգեվիճակից։ Տարբեր մարդիկ կարող են նույն անձի մոտ տեսնել և՛ ոսկեգույն, և՛ վարդագույն, և՛ սպիտակ, և՛ նույնիսկ կապույտ աուրա։ Տարբերությունն ընկալողների գիտակցության մակարդակի մեջ է։ Էներգետիկ մակարդակում դա զգացվում է որպես գույնի ինտենսիվություն, թրթռումների հաճախականություն և նույնիսկ «խտություն»։

Կարելի է հանդիպել կարծիքի, թե գիտակցության մակարդակներ գոյություն չունեն։ Սակայն եկեք դրան նայենք այլ տեսանկյունից։ Երբեմն տարբերությունն արտահայտվում է շատ պարզ, առօրյա բաներում՝ խոսք, վարք, վերաբերմունք, կյանքի հայացքներ։ Իսկ երբ խոսում ենք հոգևոր զարգացման մասին, այստեղ կարևորվում է «հոգեբացումը»՝ այսինքն, որոշակի հարցերի, խնդիրների ու իրավիճակների խորը ընկալումն ու գիտակցումը։

Ինչու է աուրան փոխվում

Որոշ մարդկանց աուրան բավականին արագ է փոխվում, մինչդեռ մյուսների մոտ այն կայուն է մնում գրեթե ողջ կյանքի ընթացքում։ Ինչո՞ւ է այդպես։ Դա հաճախ կախված է տվյալ պահի էներգետիկ վիճակից կամ տրամադրության գերակշռող միտումից։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Սա հեշտ է ապացուցել։ Վաղուց գոյություն ունի սարքավորում, որը լուսանկարում է մարդու աուրան։ Եթե նույն մարդուն լուսանկարենք տարբեր հոգեվիճակներում, տարբերությունն ակնհայտ կլինի։

Օրինակ, առաջին լուսանկարն արվում է սովորական վիճակում, երկրորդը՝ մեդիտացիայից կամ որևէ հաճելի բան երկար դիտելուց հետո, իսկ երրորդը՝ երբ մարդը կենտրոնացել է բացասականի վրա։ Բոլոր երեք լուսանկարներում աուրան տարբեր գույներ կունենա։

Կարդացեք նաև՝ Ինչպիսի՞ն է ձեր ԱՈՒՐԱՆ` ըստ ծննդյան ամսաթվի։ Իմացեք, թե ինչ է այն պատմում ձեր բնավորության մասին

Այնպես որ, եթե ձեզ ասեն, որ ձեր աուրան այսինչ գույնի է՝ հիանալի է։ Բայց մի անհանգստացեք, եթե մեկ ուրիշը փորձի ձեզ հակառակը համոզել։ Պարզապես այդ մարդիկ գտնվում են զարգացման տարբեր մակարդակներում և տեսնում են իրենց հասանելի դարձած շերտերից միայն մեկը։

Եթե այս բոլոր գծերը ձեզ բնորոշ են, ուրեմն դուք իսկապես առանձնահատուկ ու եզակի անհատականություն եք։ Այդպիսի մարդիկ ոսկուց թանկ են։

Ինչպիսի՞ն են կապույտ աուրա ունեցող մարդիկ

Դուք կարողանո՞ւմ եք հանգստություն պահպանել նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակներում։ Կամ գուցե բնույթով պաշտպանող եք և միշտ պատրաստ եք օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Եթե այո, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր աուրայի գույնը կապույտ է։ Եվ դա չափազանց հազվադեպ երևույթ է ժամանակակից աշխարհում։

Ձեր հոգին, կապույտ օվկիանոսի նման, ճառագայթում է անխռովություն, դրական էներգիա, իմաստություն և խաղաղություն։ Այդպիսի մարդիկ շատ են պետք մեր մոլորակին. նրանք ճակատագրի իսկական պարգև են իրենց շրջապատի համար։ Կան մի քանի առանձնահատկություններ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչն է ձեզ դարձնում այդքան յուրահատուկ և ուժի ու դրականի աղբյուր ձեզ շրջապատողների համար։

Աուրա

Կապույտ աուրայով մարդու առանձնահատկությունները

  1. ՀավասարակշռվածությունԿապույտը հավասարակշռության գույնն է, ուստի դուք օժտված եք նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում ինքնատիրապետումը չկորցնելու բնատուր տաղանդով։ Դուք այն մարտիկն եք, որը կարող է հաղթահարել ցանկացած ճգնաժամ։ Ձեր ինտուիցիան շատ զարգացած է, ինչի շնորհիվ հիանալի զգում եք շուրջը տեղի ունեցողը։
  2. Բարի սիրտԿապույտ աուրայով մարդիկ հավատում են անպայմանական սիրուն, որը խորհրդանշում է կապույտ գույնը։ Նրանք անընդունելի են համարում զայրույթն ու թշնամանքը և կարծում են, որ բոլորն են արժանի սիրո։ Նրանք անկեղծորեն մտահոգվում են մարդկանց համար և ձգտում են օգնել նրանց, որ իրենց ավելի լավ զգան։
  3. Հոգատարություն և խնամքԴուք չափազանց հոգատար անձնավորություն եք։ Համոզված եք, որ բոլորը պետք է բարությամբ վերաբերվեն միմյանց, և ինքներդ եք այդպես վարվում։ Արդյունքում, դուք, հավանաբար, ձեր ընտանիքի և ընկերական շրջապատի բնական խնամակալն եք և պարզապես չեք կարող անտարբեր լինել նրանց կարիքների նկատմամբ։ Սակայն սա միշտ չէ, որ օգտակար է հենց ձեզ համար։ Կարևոր է այն չշփոթել «փրկչի բարդույթի» հետ։
  4. Իմաստություն և խաղաղությունԴուք վստահելի մարդու տպավորություն եք թողնում և կարողանում եք շահել մարդկանց վստահությունը։ Մարդիկ զգում են ձեր աուրայից բխող խաղաղությունը և կարող են բնազդաբար ձեզ վստահել իրենց ամենանվիրական գաղտնիքները։ Ուստի բնական է, որ նրանք հաճախ են ձեզ հետ խորհրդակցում իրենց խնդիրների շուրջ։ Իսկ լարված իրավիճակներում սառնասրտություն պահպանելու ձեր ունակության շնորհիվ՝ դուք կարող եք տալ ողջամիտ խորհուրդ, որը հազվադեպ կարելի է լսել ուրիշներից։
  5. ՀամբերությունՁեր մեծագույն առավելություններից մեկը ձեր արտասովոր համբերությունն է։ Դուք երբեք չեք կորցնում ինքնատիրապետումը մարդկանց հետ շփվելիս։ Շփվելով ձեզ հետ և զգալով ձեր աուրայի հանգստացնող ազդեցությունը՝ մարդիկ հակված են հանդարտվելու և դադարում են չափազանցնել իրենց հոգսերի կարևորությունը։
  6. ԱնկեղծությունԴուք անկեղծ մարդ եք, ով ավելի շատ զգում է, քան՝ մտածում։ Բնույթով չափազանց զգայուն եք և հակված եք գործելու ձեր ներքին ձայնի համաձայն։
  7. ՇփվողականությունԹեև կարող եք ինտրովերտի տպավորություն թողնել, իրականում ընկերասեր և շփվող մարդ եք։ Պարզապես նախընտրում եք շփվել ձեզ հետ նույն աշխարհայացքն ունեցող մարդկանց հետ։ Քչերն են ձեզ պես մտահոգվում իրենց ընկերների բարեկեցության համար։
  8. Սիրելու կարողությունԱնձնական կյանքում դուք դառնում եք հարաբերությունների խարիսխը՝ պաշտպանելով և հոգ տանելով ոչ միայն ձեր, այլև ձեր սիրելիի մասին։ Դուք ձեր ողջ հոգին ներդնում եք հարաբերությունների մեջ և պատրաստ եք ամեն ինչի՝ սիրելիին երջանկացնելու համար։ Ձեզ համար չկա ավելի լավ բան, քան ժամանակ անցկացնել մտերիմների հետ և ամեն հարցում աջակցել ձեր զուգընկերոջը։
  9. Կատարյալ հավասարակշռություն պահպանելու կարողությունԿապույտ գույնը խորհրդանշում է և՛ հավասարակշռությունը, և՛ ընտանիքը։ Հետևաբար, դուք, ամենայն հավանականությամբ, կարողանում եք արդյունավետորեն համատեղել ձեր անձնական և մասնագիտական կյանքը։ Ընտանիքն ու մտերիմների երջանկությունը ձեզ համար, անշուշտ, ամեն ինչից վեր են։ Որքան էլ զբաղված լինեք, դուք միշտ ժամանակ եք գտնում նրանց համար և միշտ նրանց կողքին եք դժվարին պահերին։

Այսպիսով, եթե այս նկարագրությունը համապատասխանում է ձեր անձին, ապա ուրախանալու առիթ ունեք, ինչպես և ձեր մտերիմները։ Քանզի այս հակասություններով լի աշխարհում դուք օժտված եք այն ուժով, որը կարող է խաղաղություն և երջանկություն բերել ձեզ շրջապատող մարդկանց կյանք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Մարդու ԱՈւՐԱՆ կախված է նրա գիտակցության մակարդակից
Գիտնականները կազմել են մարդու էմոցիաների քարտեզը