Մարդկանց 9 տեսակների շատ հետաքրքիր դասակարգում: Իսկ դուք կգտնե՞ք Ձեզ այստեղ, իսկ Ձեր ընկերների՞ն.
1. Կան՝ քամի մարդիկ
Այսօր այստեղ, վաղը այնտեղ, ոչինչ չկա հաստատուն և կայուն: Նախասիրությունները անընդհատ փոփոխվում են, ոչնչի վրա երկար կանգ չեն առնում:
2. Կան՝ ծաղիկ մարդիկ
Նրանց հետ պետք է զգույշ լինել, պաշտպանել «վատ եղանակից», քանի որ նրանք փխրուն և շուտ վիրավորվող են: Բայց այդ փխրունության մեջ էլ կա իր գեղեցկությունն ու գրավչությունը՝ նրանք թույլ են տալիս հոգ տանել իրենց մասին և ուժեղ զգալ քեզ:
3. Կան՝ գրադարան մարդիկ
Նրանցից միշտ կարող ես ինչ-որ բան սովորել, բացահայտել գիտելիքների նոր հորիզոններ:
4. Կան՝ լաբիրինթ մարդիկ
Նրանք անկանխատեսելի են, երբեք չես կռահի ո՞ւր կտանեն հարաբերությունները: Բայց որքան բարդ է հանելուկը, այնքան հետաքրքիր է դառնում այն լուծելը:
5. Կան՝ կանաչ հովիտ մարդիկ
Նրանց հետ հեշտ է և անվրդով: Նրանց հետ մի կողմ ես թողնում բոլոր պրոբլեմներն ու հոգսերը: Հաջողվում է թուլանալ և հանգստանալ, թեկուզ մեկ րոպեյով մոռանալով, որ պատուհանից դուրս անձրև և մառախուղ է, իսկ լվացարանում չլվացված ամաններ կան:
6. Կան՝ հրավառություն մարդիկ
Նրանք պայթուցիկ խառնվածք ունեն: Նրանք նվիրում են տոնական, լիարժեք կյանքի տպավորություններ, որքան որ ուժերը կների:
7. Կան՝ գրանիտ մարդիկ
Նրանց հետ միշտ կարելի է վստահ լինել, որ ոչինչ չի պատահի, և նրանց հետ միշտ պաշտպանված ես քեզ զգում: Կա մեկը, ում վրա կարող ես հույս դնել և հիմնվել:
8. Կան՝ անդունդ մարդիկ
Գիտես, որ ամեն ինչ վատ ավարտ է ունենալու, սակայն այն քեզ ձգում է՝ ձգում է դեպի անդունդի եզրը, ուզում ես ձեռքով դիպչել անհայտին…
9. Իսկ կան՝ ադամանդ մարդիկ
Դու նայում ես նրան: Եվ ամեն անգամ բացահայտում ես այդ մարդու նոր երեսակը (առանձնահատկությունները)՝ դրական, թե բացասական, կարևո՞ր է արդյոք: Ուղղակի ուսումնասիրում ես ու հիանում: