fbpx

Հոգեբանը նշել է մարդկանց 8 սովորություն, որոնց սիրում են բոլորը

Ինչպե՞ս են իրենց պահում այն ​​մարդիկ, ովքեր բոլորին դուր են գալիս՝ պատմում է հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Վալերի Գուտը։ Լավ նորությունն այն է, որ այս վարքագիծը կարելի է սովորել: Միայն թե ցանկություն լինի։ Ուսումնասիրում ենք և «ականջին օղ անում»:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Նրանք սեր են «հեռարձակում» իրենց և ուրիշների հանդեպ

Ինչո՞ւ է դա կարևոր: Հայտնի հոգեբան և փիլիսոփա Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստը» գրքում սերը նկարագրում է որպես շարունակական գործողություն և վերաբերմունք ոչ միայն մեկ կոնկրետ անձի, այլ ամբողջ աշխարհի նկատմամբ։ Երբ մարդիկ իսկապես սիրահարված են, նրանք ցուցաբերում են մտահոգություն, հետաքրքրություն, գիտելիքներ:

2. Իրացնում են իրենց

Հավանաբար նկատել եք, որ բոլորի կողմից սիրվածները ակտիվ են և երբեք չեն սահմանափակում իրենց գործունեության շրջանակը միայն աշխատանքով: Դա միանշանակ գրավիչ հատկանիշ է: Դե իսկ ծուլությունը բացահայտում է մարդու վատագույն հատկությունները, սա փաստ է։

3. Չեն սևեռվում սեփական կամ ուրիշների թերությունների վրա

Եթե ​​կարծում եք, որ նրանք չգիտեն դրանց մասին և պարզապես իդեալականացնում են իրենց, ապա սխալվում եք։ Մարդիկ, ում բոլորը սիրում են, գիտակցում են իրենց թերությունները և հաշվի են առնում դրանք իրենց կյանքը պլանավորելիս և չեն ենթարկում իրենց ինքնանվաստացման։ «Թերությունները նրա համար են թերություն, որ եթե ինչ-որ բան պակասում է, ինչպես հոգեթերապևտ Վլադիմիր Լևին է ասել, ապա պետք է ավելացնել: Եվ պետք չէ դրանց սիրել կամ պաշտպանել»,- ասում է փորձագետը։

4. Վերահսկում են իրենց հույզերը

Նման մարդիկ հազվագյուտ շնորհ ունեն՝ զատելու զգացմունքները մտքերից, և, հետևաբար, նրանք կարողանում են թույլ չտալ առաջիններին կառավարել իրենց վիճակը։ Նրանք գիտեն, թե ինչպես պետք է կողմնորոշվել ցանկացած իրավիճակում և հարմարվել հանգամանքներին: Ով՝ ով, բայց նրանք հստակ գիտեն, թե ինչպես պետք է կառուցողական կերպով վարվել սթրեսի հետ և թույլ չտալ ձեզ քայքայել: Նրանք իրենց թույլ չեն տալիս խուճապի, հուսահատության կամ ագրեսիայի մեջ ընկնել, փոխարենը արագ լուծումներ են փնտրում խնդիրը լուծելու համար։

Կարդացեք նաև՝ Մագնիսական գրավիչ կանանց 6 սովորություններ

5. Կատակում ու ծիծաղում են

Հումորի զգացումով մարդիկ միշտ ուշադրության կենտրոնում են և ամենից հաճախ (եթե դա սև հումոր չէ) համընդհանուր սեր են առաջացնում։ Հումորը կյանքի իրավիճակները ոչ ստանդարտ տեսանկյունից դիտարկելու կարողությունն է, դա ինքնաբերության, մշտական ​​ներքին հնարամտության, ընկալման նոր դրսևորում է։

6. Պահում են իրենց բնական, հեշտ և թեթև

Եթե ​​ինչ-որ բան պետք է անել, նրանք դա կանեն առանց ավելորդ խոչընդոտների, ներքին հանգույցների ու ոլորված պարույրների։

7. Հատուկ ուշադրություն են դարձնում շփումներին

Նրանք այլ մարդկանց հետ շփվելիս հետևում են որոշակի կանոնների՝ չեն ընդհատում, միշտ դիմում են անունով, չեն քննադատում, նայում են աչքերի մեջ, ոչ թե հեռախոսին, պարզ հարցեր են տալիս և լսում են ուշադիր, հաճոյախոսություններ են անում, ժպտում են, հարգում են զրուցակցին:

8. Տարբերակային են իրենց ընկալման մեջ

Նրանց խորթ է մարդկանց և նրանց արարքներին բաժանումը լավի և վատի: Նրանք կյանքը չեն ընկալում այն ​​սկզբունքով, որ սա սև է, իսկ սա՝ սպիտակ։ Բոլորի կողմից սիրված մարդիկ տարբեր տեսանկյուններից են նայում մարդուն ու հանգամանքներին ու հանգիստ վերաբերվում ամեն ինչին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.17 из 5 )
MediaMag
Հոգեբանը նշել է մարդկանց 8 սովորություն, որոնց սիրում են բոլորը
ԹԵՍՏ ամեն ինչի մասին․ Որքա՞ն լայն է Ձեր գիտելիքների հորիզոնը