Հիմա ուզում եմ գրել մի բանի մասին, որը ուղղակի իմաստով նյարդերիս վրա է ազդում ու ատում եմ այդ երևույթը: Չնայած նաև գիտակցում եմ, որ այս գրառումս կարդալուց հետո շատ-շատերը եթե չատեն, ապա երես կթեքեն բլոգիցս և ինձնից, բայց պետք է գրեմ
Վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ գլխավոր պատին, որտեղ ցուցադրվում են ընկերներիս գործողությունները, շատ հաճախակի սկսել են հայտնվել չափազանց անտաղանդ նկարված (անտաղանդ մեղմ է հնչում: Ճիշտը այլանդակ նկարվածն է) ու չափազանց անիմաստ և անհումոր «կոմիքսներ»: Կոմիքսներ բառը պատահական չի, որ վերցրել եմ չակերտների մեջ: Ախր դա կոմիքս անվանել նույնն է՝ ոնց որ Արմենչիկին Պավարոտի անվանես: Ախր այդպիսի աննորմալ նկարներ նույնիսկ շատ փոքր երեխաները չեն կարող նկարել:
Իրոք չեմ հասկանում այն մարդկանց, որոնց դա դուր է գալիս ու անընդհատ կամ լայք, կամ շեյր են անում:
Միգուցե ե՞ս եմ արվեստից հեռու ու այդ «արվեստի գլուխգործոցից» բան չեմ հասկանում: Եթե դա այդպես է, ուրեմն խնդրում եմ Ձեզ լուսաբանել այս հանճարեղ նկարների իմաստը մեկնաբանություններում իմ նման «արվեստից հեռու» մարդուն: Շնորհակալ կլինեմ
Որպեսզի հասկանաք թե ինչի մասին եմ խոսում՝ տեղադրում եմ այդ «չեմ իմանում ինչերից» երկուսը գրառման տակ, բայց փոքր տարբերակով, քանի որ չեմ ուզում բլոգս մտնելուց անընդհատ դրանք նյարդերս քայքայեն: Իսկ եթե դուք ուզում եք դրանք մեծ տեսնել ուղղակի քլիք արեք այդ փոքր «եսիմ ինչերի» վրա: