Հայտնի է , որ ժամանակակից երեխաները չափազանց ինքնուրույն են․ նրանք երբեմն մենակ են հաճախում դպրոց կամ ընկերների հետ գնում զբոսնելու։ Այս պարագայում մեծանում է ծնողների անհանգստությունը և անհրաժեշտություն առաջացնում ցանկացած պահի հետևել իրենց երեխային։ Հեռախոսներն, իհարկե, լուծում են այդպիսի խնդիրներ, սակայն դրանք նաև շեղում են երեխաների ուշադրությունն ուսումնական պրոցեսից։
Մեծ է նաև թանկարժեք հեռախոսը կորցնելու կամ գողանալու հավանականությունը։
Այս և այլ խնդիրներից խուսափելու համար ստեղծվել են մանկական խելացի ժամացույցները։ Դրանք օգնում են ծնողներին հետևել իրենց երեխայի դիրքին, տեղաշարժին ու հետագծին, և կատարել զանգեր՝ այլևս չանհանգստնալով երեխայի համար: Խելացի ժամացույցների օգնությամբ ծնողները հնարավորություն ունեն սահմանել թույատրելի տարածքներ՝ դպրոց, բակ և այլն, որոնցից դուրս գալու դեպքում ծնողները ստանում են հատուկ ազդանշան:
Մեր օրերում հաճախ են նաև երեխաների կորելու և առևանգման դեպքերը, սակայն սմարթ ժամացույցների SOS կոճակի շնորհիվ երեխան կարող է կապ հաստատել ծնողների հետ՝ գաղտնի զանգի միջոցով։ Երեխային այլևս անհրաժեշտ չէ բջջային հեռախոս՝ կապ պահպանելու համար: Սմարթ մանկական ժամացույցները հնարավորություն են տալիս երեխային զանգել նախապես սահմանված հեռախոսահամարներից և նա այլ զանգեր կամ հաղորդագրություններ չի ստանա:
Առավել մանրամասն մանկական խելացի ժամացույցների և ձեռք բերման պայմանների մասին կարդացեք՝ kidstore.am կայքում: