Իսկ դուք լսե՞լ եք, որ ասում են․ «օրը մեկ խնձոր՝ և բժիշկ պետք չէ»: Պարզվում է խնձորը այս ասացվածքին համապատասխանող միակ միրգը չէ, որովհետև այդքան օգտակար է նաև մանդարինը:
Այս ցածր կալորիականությամբ մթերքը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր: Ահա, ներկայացնում ենք 6 պատճառ, թե ինչու է պետք ամեն օր մանդարին ուտել:
1. Ինսուլտ
Սրտի ամերիկյան ասոցացիան խորհուրդ է տալիս ամեն օր ուտել ցիտրուսային մրգեր, ինչպիսին է՝ մանդարինը: Որովհետև դա 19%-ով նվազեցնում է իշեմիկ ինսուլտ ստանալու հավանականությունը:
2. Արյան ճնշում
Նատրիումի ցածր քանակով դիետա և ցիտրուսայինները էականորեն իջեցնում են արյան ճնշման մակարդակը: Մանդարինում նաև պարունակվում է կալիում, ինչը շատ կարևոր է նորմալ ԱՃ պահպանելու համար: Կալիումի շատ օգտագործումը նաև 20%-ով նվազեցնում է հանկարծակի մահվան հնարավորությունը:
3. Քաղցկեղ
Մանդարինը և ցիտրուսայինների հյութը կարող են նվազեցնել մանկական լեյկոզի առաջացման հավանականությունը: Հատկապես, երբ այս երկու մթերքը օգտագործվում է կյանքի առաջին երկու տարիներին: Ինչպես բոլոր ցիտրուսայիններում, մանադարինում նույնպես պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին C, որը հակաօքսիդիչ է և պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք էլ առաջացնում են քաղցկեղ: Մանդարինը նաև պարունակում է հյուսվածքներ, որոնք պարբերական, մեծ քանակությամբ օգտագործման դեպքում կարող են նվազեցնել քոլորեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը:
4. Սիրտ
Առողջ սիրտը՝ ակտիվ կյանքի գրավականն է: Մանդարինը հարուստ է վիտամին C-ով, խոլինով, բջջանյութով և կալիումով, որոնք ամրապնդում են սրտամկանը:
5. Դիաբետ
Մանդարինը օգնում է պայքարել դիաբետի դեմ, հատկապես 1-ին կարգի դիաբետի՝ մեծ քանակությամբ բջջանյութի շնորհիվ:
6. Մաշկ
Վիտամից C հակաօքսիդանտը կարող է լավ պաշտպանիչ հանդիսանալ արևի ճառագայթներից և աղտոտումից, նվազեցնել կնճիռների առաջացումը և բարելավել մաշկի տեքստուրան: Այս վիտամինը կենսականորեն կարևոր է կոլագենի առաջացման համար, որը, ինչպես համարվում է, կանխարգելում է մաշկի ծերացումը: