Mail.ru-ն ներկայացրեց գլխավոր էջի թարմացված դիզայնը: Ընկերության ղեկավարությունը հայտարարեց որ շարժվում է ըստ համաշխարհային ընդունված տրենդի և հիմքում դնում է պարզությունը: Ու իրոք նրանց հաջողվել է թեթևացնել նախկինում այդքան լցված և ծանր գլխավոր էջը՝ հիմնականում գովազդների և կոմերցիոն բաժինների քանակի կրճատման հաշվին:
«Այստեղ գոյություն ունի մի քանի տենդենց՝ առաջինը դա ուղղությունն է դեպի պարզություն և թեթևություն: Մեզ թվում է, որ պորտալիների գլխավոր էջերը պետք է լինեն գերթեթև և հաճելի ամեն մի այցելույի տեսանկյունից, ընդ որում այն պետք է արտահայտի վեբ դիզայնի ժամանակակից տենդեցները». – ասում է Mail.Ru Group-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Գրիշինը:
Բայց այստեղ նույնպես հնարավոր չեղավ շրջանցել կոնկուրենտ ծառայությունների որոշ տարրերի կրկնօրինակումը: Մասնավորաբար Mail.Ru-ի գլխավոր գործիքների վահանակը (toolbar) հիշեցնում է Google-ի նավարկաման համակարգը և նույն ժամանակ ինտերֆեյսը ամբողջությամբ հիշեցնում է Yandex-ի գլխավոր էջը: Սակայն ընկերությունում չեն հերքում, որ առաջնորդվել են ըստ հաջողված մոդելների:
Էլ. փոստը և սոցիալական ծառայություններ «Мой Мир» -ը և «Одноклассники» -ը այժմ հասանելի են գլխավոր էջից: Աջ կողմը հայտնվել է նոր բաժին՝ «Խաղեր»: Ինչպես և առաջ էր կենտրոնում տեղավորվել է նորությունների բլոկը թեմատիկ բաժիններով:
Ընկերությունում ընդգծում են, որ փոփոխության է ենթարկվել ոչ միայն ինտերֆեյսը, այլ նաև Mail.ru-ի ընդհանուր փիլիսոփայությունը: Օրինակ, նահանջը այսպես կոչված կլիկերի մրցավազքից: Կոնսերվատիվ օգտատերերի մասին, որոնք Mail.ru-ում քիչ չեն, նույնպես չեն մոռացել: Ընկերությունը վստահեցնում է, որ նրանք հեշտությամբ կարող են վերադառնալ իրենց համար սովորական դարձած հին ինտերֆեյսին: