fbpx

Մահաթմա Գանդիի 19 լավագույն մեջբերումները

Մահաթմա Գանդի՝ հնդիկ քաղաքական և հասարակական գործիչ, Անգլիայից Հնդկաստանի անկախացման ղեկավարներից և իդեոլոգներից մեկը: Նրա ոչ բռնության փիլիսոփայությունը մեծ ազդեցությունն է ունեցել խաղաղ փոփոխությունների շարժման կողմնակիցների վրա:

Mediamag-ը Հավաքել է Ձեզ համար այդ հիրավի մեծ մարդու լավագույն 19 մեջբերումները:

Թույլերը երբեք չեն ներում: Ներելու ունակությունը հատուկ է ուժեղներին:

Աղոթքում ավելի լավ է ունենալ սիրտ՝ առանց բառերի, քան բառեր՝ առանց սրտի:

Ապրիր այնպես, կարծես թե վաղը մահանալու ես, սովորիր այնպես, կարծես հավերժ ապրելու ես:

Սեփական փորձի գրամը՝ թանկ է տոննաներով դասերից:

Ես ունեմ միայն մեկ բռնապետ՝ իմ խղճի լուռ ձայնը:

Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատությունը:

Աղոթքը՝ վաղվա օրվա բանալին է և երեկվա կողպեքը:

Երջանկությունը՝ երբ այն ինչ մտածում ես, ասում և անում ես, գտնվում են ներդաշնակության մեջ:

Կրթություն տալով տղամարդուն՝ մենք կրթում ենք մեկ մարդու: Կրթություն տալով կնոջը՝ մենք կրթում ենք ամբողջ ընտանիքը:

Ես տեսնում եմ մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս անմեղ չեմ և այդ պատճառով ես ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս սևեռել ուրիշների սխալների վրա:

Եթե ցանկանում ես ինչ-որ բան փոխել անձնական կյանքում՝ սկսիր քեզնից: Դա հեշտ չէ, բայց փոխարենը արդյունքը հսկայական կլինի:

Ուժը կախված չէ ֆիզիկական հնարավորություններից: Դրա աղբյուրը՝ անսանձ կամքն է:

Ամբողջ կյանքիս ընթացքում ես ավելի շատ օգուտ եմ քաղել իմ քննադատ ընկերներից, քան երկրպագուներից: Հատկապես եթե քննադատությունը արտահայտվում էր քաղաքավարի, ընկերական լեզվով…

Սկզբից քեզ անտեսում են, հետո քեզ վրա ծիծաղում են, հետո քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես…

Ինչո՞ւ անհանգստանալ: Այսօրը՝ այն վաղն է, որի համար անհանգստանում էիր երեկ: Արժե՞ արդյոք:

Սերը երբեք չի պահանջում, այն միշտ տալիս է: Սերը տառապում է, երբեք չափսոսալով դրա համար և երբեք չփորձելով վրեժխնդիր լինել:

Դա այդքան էլ իմաստուն չէ՝ վստահ լինել սեփական իմաստության վրա: Պետք է հիշել այն մասին, որ ուժեղը կարող է թուլություն ցուցաբերել, իսկ իմաստունը կարող է սխալվել:

Խորը համոզվածությամբ ասված «ՈՉ»-ը ավելի լավ է, քան «ԱՅՈ»-ն, որն ասվել է միայն այն պատճառով, որպեսզի ուրախացնի, կամ ավելի վատ, որպեսզի խուսափի պրոբլեմներից:

Մարդը՝ սեփական մտքերի արգասիքն է: Ինչի մասին մտածում է՝ այն էլ դառնում է:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Մահաթմա Գանդիի 19 լավագույն մեջբերումները
Մեր գիտակցության 7 հոգեբանական ծուղակ