Թեև ոմանք ավելի շատ են փորփրում իրենց հոգևոր աշխարհը, իրականում մենք բոլորս էլ ի վերուստ տրված շնորհներ ունենք: Դրանք պարզապես պետք է բացահայտել ու մի լավ հղկել։ Նումերոլոգիան բացահայտում է յուրաքանչյուրիս ծննդյան թվի տակ թաքնված հոգևոր շնորհները՝ հիմնվելով մոլորակների ու տիեզերական էներգիաների վրա:
Ինչ պետք է հիշել այս հոդվածի մասին
Աստղաբանությունը, տարոլոգիան, նումերոլոգիան, խիրոմանտիան, էքստրասենսորիկան և այլ նմանատիպ պրակտիկաները գիտական դիսցիպլիններ չեն: Դրանք հիմնված են հին ավանդույթների, հավատալիքների և մեկնաբանությունների վրա, որոնք չեն հաստատվում գիտական հետազոտություններով և չունեն իրենց արդյունավետության օբյեկտիվ ապացույցներ: Այս մեթոդները ճանաչված չեն ակադեմիական հետազոտական շրջանակներում, և այդ թեմաների վերաբերյալ նյութերը հաճախ ժամանցային բնույթ են կրում. դրանք չպետք է դիտարկվեն որպես որոշումների կայացման կամ պլանավորման հուսալի գործիքներ: Հոգեբանության կամ առողջության հետ կապված հարցեր լուծելիս միշտ պետք է դիմել գիտական մասնագետների։
Դե ինչ, եկեք հասկանանք, թե որն է քո բնատուր, աստվածային շնորհը:
Ինչպե՞ս գտնել քո հոգևոր շնորհը
Գտիր քո ծննդյան օրը ստորև նշված թվերի մեջ։ Ամիսն ու տարեթիվը հաշվի մի առ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1, 10, 19 կամ 28. Դու Հոգևոր Առաջամարտիկ ես
Այս թվերը միանշանակ լիդերության մասին են։ Արևը մեր կամքի ու կենսական էներգիայի գլխավոր աղբյուրն է, և քանի որ հենց նա է քեզ հովանավորում, դու սովոր ես նախաձեռնությունը վերցնել քո ձեռքը։ Էլ ո՞ւմ թույլտվությանն ես սպասում՝ նպատակներիդ ու ցանկություններիդ հասնելու համար։
Նոր ճանապարհներ հարթելով՝ դու ուրիշներին վարակում ես քո խիզախությամբ։ Պարզապես լինելով այնպիսին, ինչպիսին կաս՝ ստեղծում ես մի միջավայր, որտեղ մարդիկ իրենց հանգիստ ու ապահով են զգում։ Դու օգնում ես նրանց բացահայտել իրենց իրական «ես»-ն ու դրդում ես փնտրել նոր հնարավորություններ, որոնց մասին նախկինում անգամ չէին էլ մտածել։
2, 11, 20 կամ 29. Դու Սրբազան Բուժող ես
Մեծ կարեկցանքի հետ գալիս է նաև մեծ հարգանք։ Ուրիշներին օգնելու, ոգեշնչելու և ոտքի կանգնեցնելու քո ցանկությունը պատահական չէ. դու օժտված ես սրբազան բուժողի ուժով։ Քեզ ղեկավարում է Լուսինը՝ մեր ինտուիտիվ լուսատուն, ինչի շնորհիվ դու տեսնում ես այն, ինչ թաքնված է մակերեսից շատ ավելի խորը։
Դու աննկատ, բայց շատ ազդեցիկ կերպով փոխում ես շրջապատիդ տրամադրությունը։ Հաճախ հենց դու ես խաղաղարարի դեր տանում կամ կամուրջ դառնում մարդկանց միջև։ Երբ գործի ես դնում քո հոգևոր շնորհը, կյանքեր ես փոխում հենց ներսից։
3, 12, 21 կամ 30. Դու Աստվածային Ինքնարտահայտման կրողն ես
Քո տաղանդները, ստեղծագործական ջիղն ու ձայնը տրված են նրա համար, որ հնչեն ու գնահատվեն բոլորի կողմից։ Այս օրերին ծնվածների վրա մեծ ազդեցություն ունի Յուպիտերը՝ ընդարձակման մոլորակը։ Քո կյանքի փիլիսոփայությունը լավատեսական է. դու միշտ շեշտը դնում ես մարդկանց ու երևույթների ուժեղ կողմերի վրա։ Շրջապատի համար քո ներկայությունը պարզապես թարմ օդի շունչ է՝ լուսավորող ու թեթևացնող։
Երբ կիսվում ես քո գաղափարներով ու զբաղվում ես այն հոբբիներով, որոնք քեզ իսկական հաճույք են պատճառում, դառնում ես իսկական նորարար։ Դու ստեղծում ես մի ոգեշնչող մթնոլորտ, որտեղ մյուսներն էլ կարող են գտնել ու հետևել իրենց ներքին ճշմարտությանը։
4, 13, 22 կամ 31. Դու Հոգևոր Կառուցող ես
Այս թվերը գտնվում են Ուրանի՝ ըմբոստության և տրանսֆորմացիաների մոլորակի ազդեցության տակ։ Ուստի արժե վստահել քո ներքին ձայնին ու կենտրոնանալ մեծ, ընդհանուր պատկերի վրա։ Քո օբյեկտիվ հայացքի շնորհիվ միանգամից ֆիքսում ես, թե ինչն ունի շտկման կարիք։ Դու գիտես՝ ոնց ստեղծել կայուն մեխանիզմներ, որոնք աճ կապահովեն, ոչ թե անիմաստ սահմանափակումներ կդնեն մարդկանց վրա։
Դու ոգեշնչում ես ուրիշներին ընդունել իրենց յուրահատկությունները։ Չէ՞ որ հենց մեր տարբերություններն են օգնում, որպեսզի թիմն ու հասարակությունը աշխատեն անխափան՝ որպես մեկ ամբողջություն։
5, 14 կամ 23. Դու Սրբազան Տեսլական ունես
Քո ուղեղն աշխատում է գերակտիվ ռեժիմով. դու որսում ես շրջապատում կատարվող անգամ ամենաչնչին ու աննկատ փոփոխությունները։ Լինելով հավերժ աշակերտ, ում ղեկավարում է հաղորդակցության ու ինտելեկտի մոլորակ Մերկուրին, դու բաց սրտով ես ընդունում նոր գաղափարներն ու լուծումները։
Դու ունես մի բացառիկ հատկություն՝ ինտելեկտը հիանալի կերպով համադրել ինտուիցիայի հետ։ Սա թույլ է տալիս տեսնել ցանկացած իրավիճակի ամենախորը ճշմարտությունները։ Մարդիկ հաճախ են դիմում քեզ. թե՛ պարզապես լավ ժամանակ անցկացնելու, և թե՛ իսկապես իմաստուն խորհուրդ ստանալու համար։ Դու կարողանում ես ընկալել հոգևոր այնպիսի բաներ, որոնք շատերի համար անհասանելի են ու դուրս են ֆիզիկական աշխարհի սահմաններից։
Տես նաև՝ Տիեզերքը նշան է տալիս. հաջողության ո՞ր խորհրդանիշներն են աշխատում հենց ձեր ծննդյան ամսաթվի համար
6, 15 կամ 24. Դու Անվերապահ Սիրո կրողն ես
Սերն այն շարժիչ ուժն է, որը պտտում է մեր աշխարհը։ Գտնվելով Վեներայի՝ մագնիսականության և կապվածության մոլորակի հովանու ներքո՝ դու պարզապես փայլում ես թիմային աշխատանքում։ Մարդիկ հիանում են քո դիվանագիտությամբ ու հմայքով։ Հենց մթնոլորտը մի փոքր լարվում է, դու արդեն գիտես՝ ոնց հարթել անկյուններն ու վերականգնել խաղաղությունը։
Միշտ վստահիր սրտիդ, հենց այնտեղ է պահված քո հոգևոր շնորհների բանալին։ Գուցե չես էլ գիտակցում, բայց քո կարեկցանքը կարող է լուսավորել ինչ-որ մեկի օրը կամ օգնել բուժելու այն հուզական վերքերը, որոնք մարդը երկար ժամանակ խնամքով թաքցնում էր բոլորից։
7, 16 կամ 25. Դու Միստիկ Իմաստության տեր ես
Դու իմաստուն ես ոչ քո տարիքի համեմատ։ Օգտագործիր քո անալիտիկ միտքն ու ինքնավերլուծության հակումը՝ խորքային ճշմարտություններ բացահայտելու համար։ Քանի որ քեզ առաջնորդում է Նեպտունը՝ բարձրագույն հոգևոր ոլորտների հետ կապված միստիկ մոլորակը, քո աուրան կարող է շատերին բավականին առեղծվածային թվալ։
Այդուհանդերձ, շրջապատը բարձր է գնահատում քո շրջահայացությունը, ծանրակշիռ դատողություններն ու հավասարակշռված պահվածքը։ Եթե վստահես ներքին ձայնիդ՝ անգամ արտաքին ապացույցների բացակայության դեպքում, դժվար թե շեղվես ճիշտ ճանապարհից։ Դու կես խոսքից որսում ես օրինաչափությունները։ Դա տարիների լուռ դիտարկումների ու կողքից ինֆորմացիա հավաքելու արդյունք է։
8, 17 կամ 26. Դու Հոգևոր Հեղինակություն ես
Ծնվել ես հենց այս օրերի՞ն։ Ուրեմն ոգիդ պինդ է, ամուր կանգնած ես հողի վրա ու անկոտրում ես։ Սատուրնը՝ ժամանակի ու երկարատև ջանքերի մոլորակը, հովանավորում է քո հոգևոր ուղին։ Ունենալով բնատուր հեղինակություն՝ հստակ գիտես, թե ոնց ստանձնել սեփական ճակատագրիդ պատասխանատվությունը։
Համբերատար որոշումների ու գրագետ ստրատեգիայի շնորհիվ դու շատ հաճախ ես հասնում քո ամենաբարձր նպատակներին ու երազանքներին։ Դու ազնվություն ես սերմանում քո շրջապատում՝ հիշեցնելով մարդկանց, որ կարելի է նյութականացնել սեփական ցանկությունները՝ առանց դավաճանելու սկզբունքներին ու կարիքներին։
9, 18 կամ 27. Դու Աստվածային Էմպաթ ես
Օժտված լինելով բացառիկ էմպաթիայով՝ դու աշխարհը փոխելու իրական ուժ ունես։ Դու լարված ես կոլեկտիվ գիտակցության ալիքի վրա և զգում ես հասարակական տրենդները շատ ավելի շուտ, քան դրանք ջրի երես դուրս կգան։ Հոգևոր առումով քո առաքելությունը արդարության առաջխաղացումն է՝ հենց այս աստվածային կարեկցանքիդ միջոցով։
Կրակոտ Մարսի հովանավորությամբ դու գիտակցում ես ընդհանուրի բարօրության համար պայքարելու կարևորությունը։ Քո արդարամտությունը դրդում է մարդկանց լուրջ մտորումների ու բարձրացնում է նրանց պատասխանատվության զգացումը։








