Զգացմունքային, խորիմաստ, ոգևորող մեջբերումներ, որոնք կարծես իրոք կախարդական լինեն։
Կարևոր է, միշտ աշխարհի և տիեզերքի հետ գտնվել ներդաշնակության մեջ և առաջին հերթին՝ ինքդ քեզ հետ։ Ի՞նչ իմաստ կա գնալ Տիբեթ, եթե Տիբեթն ամենուր է, եթե դու ինքդ քեզ համար Տիբեթ ես։
Ալֆրեդ Պերլե
Մի բռնանա հոգու վրա ոչ մասնագիտությամբ։
Մասնագիտությունը ի սկզբանե պետք է լինի սիրո գործողություն։ Բայց ոչ երբեք հաշվարկով ամուսնություն։ Եվ քանի դեռ ուշ չէ, մի մոռացեք այն մասին, որ ամբողջ կյանքի գործը՝ գործ չէ, այլ կյանք է։
Խարուկի Մուրակամի
Սիրեք…
Դուք ինչ-որ մեկի կյանքի հրեշտակն եք։
Միակ հարցը կայանում է նրանում, թե հավատո՞ւմ եք արդյոք դրան։
Նիլ Դոնալդ Ուոլշ
Մարդիկ, որոնց սիրում եմ` ինչ-որ կերպ ապրում են իմ մեջ և ես ինձ լավ եմ զգում նրանց հետ։
Մաքս Ֆրայ
Մի շտապեք։
Մի անհանգստացեք։ Դու այս աշխարհ եք այցելել կարճ ակնթարթով։ Այնպես որ հաճախակի կանգ առեք, որպեսզի շնչեք վարդերի բույրը։
Ուոլտեր Հագեն
Դե ի՞նչ, քանի որ մենք արդեն տեսել ենք մեկմեկու, – ասաց միաեղջյուրը, – կարող ենք պայմանավորվել՝ եթե դու հավատաս ինձ, ես էլ կհավատամ քեզ։
Լյուիս Քերոլ «Ալիսան ծուռ հայելիների թագավորությունում»
«Կյանքը պատկանում է նրան, ով նրան ուրախ է»։
Գրություն հնդկական ավտոբուսում
Մարդը երջանկություն է փնտրում յոթ սարերից, յոթ ծովերից այն կողմ՝ չնկատելով, որ երջանկությունը իր կողքին է։
Առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ, իսկ մնացածը ինքն իրեն կլինի։ Դուք իրոք պետք է սիրեք ձեզ, որպեսզի այս աշխարհում որևէ բան կարողանաք անել։
Լյուսիլ Բոլլ
Նմանը գրավում է նմանին։ Եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս՝ հանգիստ, պարզ և վառ։ Ամեն րոպե հարցրու քեզ, դա ա՞յն է, ինչ ցանկանում ես անել և անել միայն այն ժամանակ, երբ կլսես. «այո»։ Դա կհեռացնի քեզ նրանցիc, ում հետ քո մասին ոչինչ չես իմանում և կձգի նրանց, որոնցից կարող ես նոր բաներ սովորել։
Ռիչարդ Բախ
Իմաստունը հասկանում է, որ մարդու ագրեսիան՝ սիրո խնդրանք է։