fbpx

Magic Piano – անչափ հետաքրքիր և օգտակար Android հավելված

smule_magicpianoԵրեկվանից ես նոր «հիվանդությամբ» եմ վարակվել՝ «հիվանդություն» բառիս միայն ու միայն դրական իմաստով:

Փոքր տարիքից միշտ երաժշտության հանդեպ անտարբեր չեմ եղել, միշտ երազում էի, որ ծնողներս ինձ երաժշտական դպրոց տանեն, սակայն ինչ-ինչ պատճառներով ես այդպես էլ երաժշտական դպրոց չգնացի և այդպես էլ չկարողացա պրոֆեսիոնալ նվագել որևէ երաժշտական գործիքի վրա: Չնայած նրան որ ինքնուս, առանց նոտաների իմացության կարողանում եմ որոշ երգեր «ծնգծնգացնել» դաշնամուրով և ժամանակին նույնիսկ սիրողական մակարդակով նվագել եմ Բարիտոն փողային գործիքով:

Եվ ահա երեկ, այդ «ծարավս» հագեցնող Android ծրագիր գտա, որի անունն է «Magic Piano»` ասել է թե «Կախարդական դաշնամուր»: Ասեմ որ այս հավելվածից կա նաև iOS սարքերի համար:

Այս հավելվածը օգնում է մարդուն ոչ միայն զարգացնել սերը երաժշտության հանդեպ, այլ նաև մարդու մոտ զարգացնում է ռեֆլեկտորային հնարքները և ռիթմի զգացողությունը: Այս առումով կարծում եմ այս հավելվածը շատ օգտակար կլինի առաջին հերթին երեխաներին:

Հավելվածում դուք պետք է դիպչեք էկրանի վրայի ստեղներին (փուչիկներ) ճիշտ ժամանակին և ճիշտ տեմպով, որպեսզի հնչի երաժշտությունը: Իսկ երաժշտության ընտրությունը բազմաթիվ է: Հավելվածի մեջ դուք կգտնեք բազում ստեղծագործություններ թե՛ անվճար և թե՛ վճարովի:

Չնայած նրան, որ դուք հավելվածում այդպես էլ չեք սովորի նոտաներ և չեք սովորի նվագել իրական դաշնամուրի վրա, սակայն ես վստահեցնում եմ, որ բավական հաճելի ժամանակ կարող եք անցկացնել խաղալով այս հավելվածով:

Շատ չերկարացնելով, ներքևում ձեզ եմ ներկայացնում մի քանի տեսանյութեր, որտեղ դուք ավելի լավ պատկերացում կկազմեք այս հավելվածի մասին: Իսկ հավելվածը կարող եք բեռնել սեղմելով ԱՅՍՏԵՂ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Magic Piano – անչափ հետաքրքիր և օգտակար Android հավելված
ԹԵՍՏ, որը կանցնեն միայն այն մարդիկ, ովքեր գիտելիքների մեծ պաշար ունեն: Դուք նրանցից մե՞կն եք