fbpx

Մադրիդյան թիմերը հակապատկերներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի Ռեալը սեփական հարկի տակ ընդունեց մադրիդյան մեկ այլ թիմին՝ Ատլետիկոյին։ Խաղից առաջ շատերն ակնկալում էին, որ այն կանցնի գերլարված, համառ և անզիջում պայքարում, սակայն սպասելիքները չարդարացան։ Դաշտում կար միայն մեկ թիմ՝ Ռեալը։ Սերուցքայինները ջաղջախեցին Սիմիոնեի թիմին 3-0 հաշվով և պատասխան խաղին կմոտենան գոլերի հագեցած պաշարով։ Ո՞րն էր պատճառը, որ Ատլետիկոն ՝ աշխարհի լավագույն պաշտպանություն ունեցող թիմերից մեկը, ձախողվեց խաղային բոլոր օղակներում։ 90 րոպեի ընթացքում այդպես էլ չերևաց, թե Դիեգո Սիմիոնեն ինչպիսի մարտավարությամբ է թիմին դուրս բերել խաղադաշտ։ Հազվադեպ է լինում, երբ աննկատ է մնում՝ թիմը խաղում է գրոհելու, պաշտպանվելու, թե պարզապես գնդակ պահելու համար։ Դեռ նախորդ մրցաշրջանում Ատլետիկոն խաղում էր այնպիսի համակարգված ֆուտբոլ, որն անհավանական էր թվում։ Սիմիոնեն կարծես հեռակառավարման վահանակով վերահսկում էր ամեն մի ֆուտբոլիստի գործողությունները։ Թիմն ուներ հստակ մարտավարություն, որը դարձել էր հաջողության հասնելու գլխավոր բանալին։ Այս մրցաշրջանում Սիմիոնեն զարմանալիորեն որոշեց փոխել այդ աշխատող տակտիկան։ Արդյունքում՝ Ատլետիկոն երբեմն սկսեց ցուցադրել գեղեցիկ, արդյունավետ, սակայն շատ հաճախ նաև անկազմակերպ ու թերի խաղ։ Տարիներով մշակված պաշտպանական տակտիկան փոխվեց։ Միանշանակ նման խաղին վարժվելու համար Ատլետներին ժամանակ է պետք։ Դա էր պատճառը, որ նման կարևոր ու սկզբունքային հանդիպմանը Սիմիոնեն չէր կարողացել կողմորոշել իր սաներին՝ նախորդ տարիների տակտիկայով պաշտպանվել ու հնարավորության դեպքում անակնկալի բերել մրցակցին, թե խաղալ մրցաշրջանի նոր մարտավարությամբ և շատ հաճախ ու մեծ ուժերով գրոհներ կազմակերպել։ Այդ տակտիկահոգեբանական բարդույթը չհաղթահարելու պատճառով հյուրերի մով ոչինչ չստացվեց։

Ռեալի մոտ հակառակը՝ ստացվեց նվազագույնը այն, ինչ մտածել էին։ Հիացրեց թիմի տեղաշարժը, որը հանդիպման մեխը հանդիսացավ։ Արագ, ճշգրիտ փոխանցումներ, փայլուն գրոհներ և հակագրոհներ։ Զինեդին Զիդանը չի դադարում զարմացնել իր հանճարեղ մտահաղացումներով ու փոփոխություններով։ Հանդիպման մեկնարկից Զիզուն Իսկոյին օգտագործեց աջ եզրում, ով մեծ ծավալի աշխատանք կատարեց ոչ միայն եզրում, այլ նաև կենտրոնում։ Երկրորդ խաղակեսում Զիդանը ճիշտ ժամանակին զգալով, որ Իսկոն հոգնել է, և իր հետ հոգնեցրել Ատլետիկոյի մի քանի ֆուտբոլիստների, իսպանացու փոխարեն դաշտ դուրս բերեց աջ եզրային հարձակվողի դիրքում Լուկաս Վասկեսին, ով դարձավ երկրորդ գոլի համահեղինակներից մեկը։ Մեկ անգամ չէ, որ ֆրանսիացի մասնագետի փոփոխությունները տվել են իրենց դրական արդյունքը։

Ռեալը մրցակցին գերազանցեց անխտիր ամեն ինչով և պարգևատրվեց խփած 3 գնդակներով։

Մնում է միայն շնորհավորել Արքայական ակումբին՝ հատկապես Ռոնալդուին, ով հետ տրիկի հեղինակ դարձավ, բայց նաև դիտարժանության համար հուսալ, որ պատասխան խաղում Ատլետիկոն անձնուրաց կպայքարի, իսկ ֆուտբոլասերները լարվածության մեջ կմնան մինչև վերջին վայրկյանները։

Հրապարակման ներկայացրեց՝ Ջիվան Օհանյան

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag