fbpx

Թայվանից այս 42 ամյա կինը դեռահասի տեսք ունի

Ապշելու բան է, ուղղակի հնարավոր չէ հավատալ, որ նա ոչ թե երիտասարդ աղջիկ է, այլ հասուն 42 ամյա կին:

Առաջին հայացքից կարելի է մտածել, որ նա երիտասարդ ուսանողուհի է:

Բայց իրականում Լուժե Հսյուն շուտով կնշի իր 42 ամյակը:

Թայվանից նորաձև Լուժե Հսյուն՝ վերջին ինտերնետ աստղն է, ով ապշեցրել է բազմաթիվ մարդկանց իր անհավանական երիտասարդ տեսքով:

Կինը, ով, ինչպես նշում են, աշխատում է որպես ինտերիերի դիզայներ, առաջին անգամ հայտնի է դարձել ի շնորհիվ իր կրտսեր քրոջ՝ 35 ամյա դերասանուհի  Շարոն Հսյուի:

2015թ․ նա հրավիրում է Լուժեին իր շոուին, իսկ նույն տարվա օգոստոսին ֆեյսբուքում գրառում անում քրոջ 40 ամյակի կապակցությամբ:

Դերասանուհու երկրպագուները ուղղակի ցնցված էին՝ իմանալով Լուժեի իրական տարիքը: Նրանց խոսքերով, ի շնորհիվ առանց որևէ կնճիռների դեմքի և հիասքանչ ոճի՝ նա ուղղակի դեռահաս աղջկա տեսք ունի:

Կինը շատ արագ հանրաճանաչ է դառնում սոցիալական ցանցերում: Նրա ինսթագրամի հաշիվն ունի արդեն 302 հազար հետևորդ, իսկ ֆեյսբուքում՝ ավելի քան 340 հազար բաժանորդ:

Նրա այդքան երիտասարդ տեսքի գլխավոր գաղտնիքները շատ պարզ են՝ խմել շատ ջուր և պարբերաբար բանջարեղեն ուտել: Նա ուշադրությունը կենտրոնացնում է հենց ջրի մեծ քանակություններով օգտագործմանը:

Ամեն օր նա խմում է մեծ քանակությամբ ջուր, նույն ժամանակ փորձում է հեռու մնալ քաղցր ըմպելիքներից, ինչպիսին է օրինակ Կոկա Կոլան: Միակ ըմպելիքն, որը նրան շատ է դուր գալիս՝ սև սուրճն է, ինչը ըմպում է ամեն առավոտ:

Նա վեգետերիանական դիետայի մեծ սիրահար է և սննդի մեջ շատ է սիրում կիրառել չինական բոկ-չոյ կաղամբը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Թայվանից այս 42 ամյա կինը դեռահասի տեսք ունի
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս երեք նշանները կկոտրեն Ձեր սիրտը