fbpx

2026 թվականի մարտի ամենահաջողակ օրը ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի համար

2026 թվականի մարտին՝ Կենդանակերպի ձեր նշանի ամենահաջողակ օրը, վերջապես կհասկանաք, թե ինչու ամեն ինչ դասավորվեց հենց այնպես, ինչպես կա, և կստանաք ձեր երկար սպասված պարգևները։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մարտը մեկնարկում է Խավարումների միջանցքի ավարտով. մարտի 3-ին Կույսի համաստեղությունում ծագում է Լիալուսինն ու տեղի է ունենում Լուսնի խավարում։ Լիալուսինը խորհրդանշում է ազատագրում, իսկ Կույսի նշանում դա ենթադրում է վերահսկողությունից, կաղապարներից կամ ներքին այն համոզմունքներից հրաժարում, որոնք խանգարում են ձեզ գտնել ձեր ճակատագիրը։ Սա հիանալի առիթ է ինքնաճանաչման և համոզվելու, որ չեք ընդդիմանում ձեր կյանքում գործող տիեզերական ժամանակացույցին։

Այս միտումը կպահպանվի, քանի որ Մերկուրին մինչև մարտի 20-ը հետընթաց շարժման մեջ է՝ օգնելով հստակություն և ավարտ մտցնել գործերում, ինչպես նաև պարգևներ ստանալ Ձկների նշանում Սատուրնի և Նեպտունի տարանցումից: Թեև Սատուրնն ու Նեպտունն այժմ Խոյի նշանում են՝ ազդարարելով նոր սկիզբ, Ձկներում հետընթաց Մերկուրին հուշում է, որ այն, ինչին դուք արժանի եք, միշտ ձեր կյանքի մի մասն է եղել:

Ձեր երազանքներն իրագործելի են, և մարտին կգա այն երջանիկ օրը, երբ վերջապես կզգաք, որ գտնվում եք ճիշտ տեղում։ Երբ հավատում եք, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին, ապա յուրաքանչյուր ակնթարթ վերածվում է նոր հնարավորության:


Խոյ

Ամսվա ամենահաջողակ օրը Խոյերի համար՝ ուրբաթ, մարտի 20

Խորը շունչ քաշեք և թույլ տվեք ձեզ ամեն ինչ սկսել մաքուր էջից, Խոյե՛ր: Ուրբաթ օրը՝ մարտի 20-ին, Արևը մտնում է ձեր նշան՝ ազդարարելով վերածննդի նոր շրջան: Կենդանակերպի այս սեզոնին դուք նշում եք ձեր տարեդարձը:

Սակայն այս տարին յուրահատուկ է, քանի որ այժմ Սատուրնն ու Նեպտունը գտնվում են ձեր նշանում:

Սատուրնը Խոյում կմնա մինչև 2028 թվականի ապրիլ, մինչդեռ Նեպտունն այնտեղ կհանգրվանի մինչև 2039 թվականը: Սա հոգևոր և անձնային աճի հսկայական ժամանակաշրջան է: Ե՛վ Սատուրնը, և՛ Նեպտունը դանդաղաշարժ մոլորակներ են, ինչն էլ բացատրում է Խոյում նրանց այդքան երկար մնալը. սա երկարաժամկետ գործընթաց է: Ուստի, որքան էլ սովոր լինեք ակնթարթային լուծումների ու արդյունքների, ժամանակն է դանդաղել և ընդունել այս նոր սկիզբը:

Դուք բարգավաճման և աճի անհավանական ճանապարհի վրա եք, բայց իրադարձություններն արագացնելու փոխարեն՝ թույլ տվեք ձեզ պարզապես վայելել ընթացքը:

Ցուլ

Ամսվա ամենահաջողակ օրը Ցուլերի համար՝ կիրակի, մարտի 29

Ամբողջապես նվիրվեք հաջողության հասնելու գործին, Ցուլե՛ր: Կիրակի՝ մարտի 29-ին, Ջունոն մտնում է Ջրհոսի նշան՝ ակտիվացնելով ձեր կյանքում հանձնառությունների և պատասխանատվության շրջանը: Ջունոն կառավարում է ամուսնությունը, պարտավորություններն ու անձնական կապերը: Սա անհավանական էներգիա է, որը կարող եք ուղղել ձեր մասնագիտական կյանք, քանի որ այն հսկայական նվիրվածություն և հաջողություն է խոստանում:

Ջունոյի ազդեցությունը ենթադրում է հաջողության հասնել այն գործի միջոցով, որին նվիրվում եք, և այն մարդկանց հետ, ում ընտրում եք որպես գործընկեր: Սա իդեալական ժամանակ է համոզվելու, որ այն, ինչի վրա ծախսում եք ձեր ժամանակն ու էներգիան, հոգեհարազատ է ձեզ: Զուտ ֆինանսական շահ փնտրելու փոխարեն՝ դուք կցանկանաք ստեղծել և մաս կազմել ինչ-որ բացառիկ նախագծի: Ջրհոսում գտնվող Ջունոն կօգնի ձեզ նոր բարձունքների հասցնել ձեր մասնագիտական երազանքները և լիովին զգալ ձեր կարևորությունը։

Երկվորյակներ

Ամսվա ամենահաջողակ օրը Երկվորյակների համար՝ չորեքշաբթի, մարտի 18

Վստահե՛ք այս նոր սկզբին, Երկվորյակնե՛ր: Չորեքշաբթի՝ մարտի 18-ին, Ձկների նշանում ծագող Նորալուսինը կլուսավորի ձեր մասնագիտական ճանաչման և հաջողության ոլորտը: Ձեր կյանքի այս բնագավառը բավականին ակտիվ է եղել վերջին շրջանում, քանի որ Սատուրնն ու Նեպտունը նոր են ավարտել իրենց տարանցումն այս ջրային նշանով:

Թեև Մերկուրիի հետընթացը կշարունակվի մինչև մարտի 20-ը, մարտի 7-ին այն կհասնի իր կազիմիին (Արևի սրտում հայտնվելուն)՝ օգնելով նոր սկիզբ դնել: Կարող եք լիովին վստահել այն ամենին, ինչ ի հայտ կգա մարտի 18-ի Նորալուսնի հետ: Նույնիսկ եթե հանգամանքները հուշում են չշտապել, կամ եթե անցյալից որևէ հնարավորություն է վերադառնում, մի՛ մոտեցեք դրան թերահավատորեն: Դուք հաղթահարել եք ձեր կյանքի ամենաբարդ շրջաններից մեկը, ուստի այժմ վաստակած պտուղները քաղելու ժամանակն է:

Խեցգետին

Ամսվա ամենահաջողակ օրը Խեցգետինների համար՝ ուրբաթ, մարտի 20

Սա այն է, ինչին այդքան երկար սպասել եք, Խեցգետիննե՛ր: Դուք երազել եք այն ուղու մասին, որով կցանկանայիք տանել ձեր կյանքը, և այդ երազանքները հաճախ տեսիլքների պես են այցելել ձեզ: Դուք պատկերացրել եք ձեզ բոլորովին այլ իրականության մեջ, սակայն վերջին տարիները լի էին ձգձգումներով և խոչընդոտներով:

Այժմ, երբ այդ արգելքները հարթվել են ձեր ճանապարհից, հստակ տեսնում եք, որ ամեն ինչ կատարվում էր ի բարօրություն ձեզ: Այս տիեզերական վստահությունն ու գիտակցումը կհասնեն իրենց գագաթնակետին ուրբաթ՝ մարտի 20-ին, երբ Մերկուրին կանցնի ուղիղընթաց շարժման Ձկներում: Դրանից անմիջապես հետո կնկատեք, թե ինչպես է ձեր կյանքի տեմպը կտրուկ արագանում՝ ճանապարհ հարթելով հսկայական հաջողությունների համար: Վերջապես կիրականանա այն, ինչի համար տարիներ շարունակ քրտնաջան աշխատել եք:

Առյուծ

Ամսվա ամենահաջողակ օրը Առյուծների համար՝ ուրբաթ, մարտի 6

Հավատացե՛ք, որ առատությունը ձերն է, Առյուծնե՛ր: Ուրբաթ օրը՝ մարտի 6-ին, Վեներան կմտնի Խոյի կրակե նշան՝ սկիզբ դնելով հաջողության և առատության անհավանական մի ժամանակաշրջանի: Խոյը կառավարում է նոր նախաձեռնությունների ձեր տունը, որտեղ ծնվում և իրականանում են ձեր երազանքները: Մարտի 6-ից 30-ը Խոյում գտնվող Վեներան կօգնի ձեզ թևակոխել ձեր կյանքի ամենաբարեբեր փուլերից մեկը:

Սա դրական կանդրադառնա բիզնես հնարավորությունների, հոգևոր զարգացման, ճանապարհորդությունների և գալիք տարվա համար ձեր կյանքի ուղղությունը ընտրելու վրա: Առջևում բեկումնային տարի է, երբ կարող եք զարգացնել ձեր նախագծերը՝ առանց անընդհատ փակուղիների բախվելու: Հավատացեք ձեր հաջողությանը և շարժվեք առաջ այն աներեր վստահությամբ, որ տիեզերական ուժերը ձեր կողմից են:

Կույս

Ամսվա ամենահաջողակ օրը Կույսերի համար՝ ուրբաթ, մարտի 20

Փոփոխությունը գեղեցիկ է, սիրելի՛ Կույսեր: Որքան էլ ներքին պայքար մղեք այս մտքի դեմ, դա այն կարևորագույն մանտրան է, որը պետք է անընդհատ կրկնեք ինքներդ ձեզ մարտի 20-ից սկսվող Խոյի սեզոնի ընթացքում: Փոփոխությունները դրական են և հսկայական օգուտ կբերեն ձեր կյանքին, անգամ եթե սկզբում փորձեք ընդդիմանալ դրանց:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Խոյը ղեկավարում է ձեր վերափոխման, փոփոխությունների և վերածննդի տունը: Այս հզոր նշանում գտնվող Արևի ազդեցությամբ դուք վճռական գործողությունների կանցնեք: Թեև պետք չէ փորձել վերահսկել այն ճանապարհը, որով ձեզ տանում են փոփոխությունները, անչափ կարևոր է բաց սրտով ընդունել դրանք:

Ձեզ վիճակված չէ մնալ նույն կետում, և շատ ավելի խելամիտ է տրվել բնականոն ընթացքին, քան համառորեն կառչել անցյալից: Հաջողությունը հաճախ գալիս է այն ժամանակ, երբ դադարում եք դիմադրել, նույնիսկ եթե անհայտությունը վախեցնում է ձեզ:

Տես նաև՝ Այս 3 ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանները 2026 թվականի մարտին իրենց կյանքը փոխելու հնարավորություն կստանան

Կշեռք

Ամսվա ամենահաջողակ օրը Կշեռքների համար՝ երեքշաբթի, մարտի 10

Սա այն պահն է, երբ ամեն ինչ սկսում է իսկապես հիանալի դասավորվել, Կշեռքնե՛ր: Երեքշաբթի՝ մարտի 10-ին, Յուպիտերը կանցնի ուղիղընթաց շարժման և կմնա Խեցգետնում մինչև հունիսի 30-ը: Ձեր կայացրած մասնագիտական ճիշտ որոշումների շնորհիվ սկսվում է հսկայական հաջողությունների և ֆինանսական վերելքի ժամանակաշրջան:

Մի՛ բավարարվեք փոքր ձեռքբերումներով: Յուպիտերը Խեցգետնում խորհրդանշում է ընդլայնում, աճ և ներդաշնակություն այն ամենի հետ, ինչն իսկական իմաստ է հաղորդում ձեր կյանքին: Այս շրջանում դուք կհասնեք հաջողության նոր մակարդակների՝ բացահայտելով նոր հնարավորություններ ու փորձառություններ: Մի՛ զարմացեք, եթե արտասահմանյան ուղևորությունները կամ նոր ռոմանտիկ հարաբերությունները ձեր առջև բացեն այն կյանքի դռները, որի մասին միշտ երազել եք:

Կարիճ

Ամսվա ամենահաջողակ օրը Կարիճների համար՝ երեքշաբթի, մարտի 10

Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը, Կարիճնե՛ր: Մարտի 10-ից Յուպիտերը կսկսի իր ուղիղընթաց շարժումը ձեր հաջողության, առատության և ճանապարհորդությունների տանը: Մինչև հունիսի 30-ը Խեցգետնում մնալով՝ այն կապահովի վերջին տարիների ձեր ամենահաջողակ ժամանակաշրջաններից մեկը:

Հաջողության մոլորակ Յուպիտերին հենց դա խորհրդանշող ձեր տանն ունենալը բացառիկ հնարավորություն է, որն ուղղակի մեղք կլինի չօգտագործել: Այնուամենայնիվ, ստիպված կլինեք մի քանի բարդ որոշումներ կայացնել:

Յուպիտերը կօրհնի ձեր կյանքը, եթե ավելի բաց և ընկալունակ դառնաք փոփոխությունների նկատմամբ:

Փոփոխություններն ազդարարում են աճ, ընդլայնում դեպի նոր հորիզոններ, ինչպես նաև հրաժարում հին, անօգուտ սովորույթներից: Դուք մարտահրավեր եք նետում ինքներդ ձեզ՝ ռիսկի դիմելու, հավատարիմ մնալու ձեր ներքին ճշմարտությանն ու վստահելու, որ կյանքը կարող է շատ ավելի լավը լինել, քան երբևէ պատկերացրել եք:

Աղեղնավոր

Ամսվա ամենահաջողակ օրը Աղեղնավորների համար՝ երեքշաբթի, մարտի 3

Երեքշաբթի՝ մարտի 3-ին, Կույսի նշանում տեղի ունեցող Լիալուսինն ու Լուսնի խավարումը կլուսավորեն մասնագիտական հաջողությունների և ձգտումների ձեր ոլորտը, Աղեղնավորնե՛ր: Կույսն այն նշանն է, որը ստիպում է ավելի իրատեսորեն նայել սեփական երազանքներին: Սա նշանակում է, որ պարզապես ցանկանալն այլևս բավարար չէ. պետք է հետևողականորեն իրագործել ծրագրերն ու նախապատրաստական աշխատանքները՝ արդյունքն ապահովելու համար:

Թեև Կույսը հորդորում ձեզ ավելի պրագմատիկ մոտենալ կարիերային, այն միաժամանակ քաջալերում է նոր փորձարկումներ անել: Պետք չէ այնքան կենտրոնանալ կոնկրետ արդյունքի վրա, որ անտեսեք այն ուղղությունը, որով ձեզ առաջնորդում է տիեզերքը:

Լիալուսնի և Լուսնի խավարման ժամանակահատվածում հատուկ ուշադրություն դարձրեք այս երևույթներին: Դուք մոտենում եք ձեր մասնագիտական կյանքի նոր հանգրվանին: Հիշե՛ք, կարևորը միայն հաջողությունը չէ, այլև այն գործին հոգով կապված լինելը, որն անում եք:

Այծեղջյուր

Ամսվա ամենահաջողակ օրը Այծեղջյուրների համար՝ երեքշաբթի, մարտի 3

Թույլ տվեք ձեզ խորասուզվել ձեր երազանքների մեջ, Այծեղջյուրնե՛ր: Մարտի 3-ին Կույսի նշանում սպասվող Լիալուսինն ու Լուսնի խավարումը տեղի կունենան ձեր հաջողության տանը: Լիալուսինն ավարտին կհասցնի որոշակի հուզական ապրումներ, մինչդեռ Լուսնի խավարումը կբացահայտի ցանկությունների կամ գործողությունների ընթացքի անսպասելի փոփոխություն:

Կույսի նշանում այս ամենը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես եք հաջողություն գրավում ձեր կյանք, իրականացնում ձեր երազանքները և փոխազդում տիեզերական էներգիաների հետ: Որպես կենդանակերպի նշան, որն ինտուիցիայից վեր է դասում գործնականությունը, փորձեք վերլուծել ի հայտ եկող հույզերն ու մտքերը: Հաջողության հասնելու համար կազմեք տրամաբանական ծրագիր և թույլ տվեք, որ ձեր ինտուիցիան ուղղորդի ձեզ այդ ճանապարհին:

Ջրհոս

Ամսվա ամենահաջողակ օրը Ջրհոսների համար՝ կիրակի, մարտի 29

Նվիրվե՛ք այն կյանքին, որն իսկապես ցանկանում եք, Ջրհոսնե՛ր: Կիրակի՝ մարտի 29-ին, Ջունո աստերոիդը մտնում է ձեր նշան, որտեղ կմնա 2026 թվականի մեծ մասը: Ջունոն խորհրդանշում է պարտավորությունները, նվիրվածությունը, գործընկերությունն ու ամուսնությունը: Գտնվելով Ջրհոսում՝ այն կօգնի ձեզ հաստատակամորեն կառուցել այն կյանքը, որի մասին երազում եք՝ անկախ սիրային հարաբերություններից:

Բացառությամբ օգոստոսի 11-ից մինչև հոկտեմբերի 23-ն ընկած հատվածի, Ջունոն Ջրհոսում կմնա մինչև տարեվերջ: Չափազանց կարևոր է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ է նշանակում հավատարիմ մնալ ինքներդ ձեզ և ձեր նպատակներին: Այս տարի դուք հսկայական ներուժ ունեք: Դուք լիովին պատրաստ եք իրականություն դարձնել ձեր երազանքների կյանքը՝ լինի դա մասնագիտական հաջողության, ֆինանսական կայունության թե ռոմանտիկ հարաբերությունների տեսքով:

Ձկներ

Ամսվա ամենահաջողակ օրը Ձկների համար՝ ուրբաթ, մարտի 20

Սա այն պահն է, երբ ամեն ինչ վերջապես իր տեղն է ընկնում, Ձկնե՛ր: Վերջին տարիներին դուք այնքան շատ փորձությունների միջով եք անցել, որ միանգամայն հասկանալի է ձեր ընտրած ուղու հանդեպ ունեցած կասկածամտությունը: Սակայն իմացեք՝ չնայած բոլոր վախերին, դուք ճիշտ ճանապարհի վրա եք:

Ուրբաթ՝ մարտի 20-ին, Մերկուրին կանցնի ուղիղընթաց շարժման հենց ձեր նշանում: Թեև Սատուրնն ու Նեպտունը տարեսկզբին վերջապես հեռացան ձեր կենդանակերպի նշանից, դրան անմիջապես հաջորդեց Մերկուրիի հետընթացը: Հակառակ այն տարածված կարծրատիպի, թե հետընթաց Մերկուրին միայն խնդիրներ է ստեղծում, այս անգամ այն կօգնի ձեզ հարմարվել ձեր կյանքի նոր իրականությանը:

Անորոշությունը կցրվի, ամեն ինչ կհստականա, և դուք կտեսնեք, թե ինչպես է տիեզերական ներդաշնակությունը գործում ի նպաստ ձեզ: Կյանքը կրկին իմաստ կստանա: Եվ երբ Մերկուրին վերսկսի իր ուղիղ ընթացքը, վերջապես հնարավորություն կստանաք վստահորեն առաջ շարժվել:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
2026 թվականի մարտի ամենահաջողակ օրը ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի համար
Եթե կարողանաք անցնել այս թեստը, նշանակում է՝ Դուք իսկական խելագար եք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց