fbpx

Ինչո՞ւ է լռությունն այդքան կարևոր մեր ուղեղի համար: Բացատրում են գիտնականները

Լռության կախարդական ուժը...

Մենք ապրում ենք շատ զբաղված աշխարհում, որն անընդհատ շարժման մեջ է և լի է աղմուկով և լույսով: Ու թեև երբեմն այս ամենն ունի իր կախարդանքը, բայց լռության ուժն ու գեղեցկությունը շատ ավելի կախարդական է։

2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակեց զեկույց, որում աղմուկը ժամանակակից ժանտախտ է անվանվել։ Զեկույցում նշվում է «անհերքելի ապացույցներ, որ աղմուկի ազդեցությունը վնասակար է մարդու առողջության համար»:

Ժամանակակից տեխնոլոգիաները երբեմն ռմբակոծում են մեզ ձայներով: Տանը դրանց աղբյուրներն են տեսախաղերը, հեռուստացույցները, համակարգիչները, պլանշետները, խելացի բարձրախոսները, երաժշտությունը, օդորակիչները և այլն։ Փողոցում լսվում են մեքենաների ազդանշանները, գնացքների աղմուկը, ասֆալտ կտրող մուրճերը և այլն։

2013 թվականի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է «Brain, Structure and Function» ամսագրում, գիտնականները փորձարկել են լռության և տարբեր տեսակի աղմուկի ազդեցությունը լաբորատոր մկների վրա: Հետազոտության արդյունքները զարմանալի էին. մկների մոտ, որոնք ենթարկվում էին օրական 2-ժամյա «լռության սեանսին», արտադրվում էին հիպոկամպային նոր բջիջներ։ Իսկ հիպոկամպը պատասխանատու է հիշողության, հույզերի և սովորելու համար:

Հետազոտությանը մասնակցած գիտնականները պնդում են, որ դրանք կատարյալ գործող նեյրոններ են, որոնք իրականում նպաստում են ավելի լավ հոգեկան առողջությանը:

Եթե կարճ՝  լռությունը կարող է բուժել ուղեղի վնասվածքները: Այն ոչ միայն նպաստում է ուղեղի բջիջների վերականգնմանը, այլև ազատում է սթրեսից ու լարվածությունից:

Դուք երբևէ այնքան ընկճված եղե՞լ եք, որ ձեր ուղեղը պարզապես չկարողանա հանգստանալ: Բայց բավական է, որ մեքենան վարես անջատած ռադիոյով, կամ լոգանք ընդունես լռության մեջ՝ անմիջապես վերականգնվում է վերահսկողությունը ինքդ քո նկատմամբ։ Դրա համար պատճառ կա. Օրինակ, մի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները եկան այն եզրահանգման, որ նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում աղմուկի բարձր մակարդակը հանգեցնում է երեխաների արյան բարձր ճնշման, սրտի հաճախության բարձրացման և քնի հետ կապված խնդիրների:

Մեկ այլ հետազոտություն, որը հրապարակվել է 2006 թվականին «Heart» ամսագրում, ցույց է տվել, որ երկու րոպե լռությունն ավելի լավ է օգնում թուլանալ, քան «հանգստացնող» երաժշտություն լսելը։

Այնպես որ փորձեք օրական թեկուզ 30 րոպե ժամանակ անցկացնել լռության մեջ։ Դա կօգնի ձեր թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեկան առողջությանը։

Առողջ եղեք, բարեկամներ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ է լռությունն այդքան կարևոր մեր ուղեղի համար: Բացատրում են գիտնականները
Մաքս Ֆրայի 15 մեջբերումներ, որոնք կօգնեն ձեզ դժվար պահերին