Ի՞նչ կա ավելի գեղեցիկ, քան սերը։ Այն գեղեցիկ է իր դրսևորումներով՝ աշխարհը չէր տեսնի այդքան գեղեցիկ և արժեքավոր ստեղծագործություններ, եթե չլիներ այդ զգացմունքը։ Ամենահայտնի ստեղծագործությունները ստեղծվում են շնորհիվ հենց այդ զգացմունքի։ Ամուրը, սրտիկները, ծաղիկները և աղավնիները՝ համարվում են սիրո խորհրդանիշներ։ Բացի դրանից, գոյություն ունեն ազգային նշաններ, որոնք խորհրդանշում են այդ զարմանահրաշ զգացմունքը։
Օրինակ, Ճապոնիայում և Չինաստանում թիթեռները համարվում են սիրո խորհրդանիշ։ Եթե պատկերված է մեկ թիթեռ, նշանակում է՝ աղջկան, ով սիրահարված է, դեռ չի հաջողվել գրավել այն տղամարդուն, ում սիրում է։ Իսկ եթե պատկերված է զույգ թիթեռներ՝ սերը փոխադարձ է։ Համարվում է, որ զույգ թիթեռները պահպանում են զույգերի երջանկությունը։
Չինացիների մոտ, բացի թիթեռից, սիրո խորհրդանիշ է նաև մանդարինի ծառը։ Նրանք համարում են, որ այս ծառի պտուղները հարաբերություններին կրակոտություն կհաղորդեն։ Իսկ նորապսակներին ընդունված է նվիրել մանդարին-բադիկներ, որոնք խորհրդանշում են քնքշություն։
Իսկ Ֆրանսիայում թագավորական շուշանն է համարվում սիրո խորհրդանիշը։ Համաձայն ավանդույթի, փեսացուն պետք էր ամեն օր մեկ այդպիսի ծաղիկ նվիրեր իր ապագա կնոջը։
Շոտլանդիայում սիրո խորհրդանիշ է համարվում «Լակենբութ» բրոշը։ Համաձայն ավանդույթի այս բրոշը ամրացվում է հարսանեկան զգեստին։
Անգլիայում ամուսնության մեջ հավատարմությունը խորհրդանշում է տատրակը, քանի որ այս թռչունը հավատարիմ է իր զույգին մինչև կյանքի վերջ։