Դուք երբևէ սիրահարվե՞լ եք խենթորեն, կուրորեն: Գիտնականները պնդում են, որ այդ ամենը միայն իդեոմաներ չեն՝ դրանք ունեն գիտական բացատրություն:
Ուժեղ և կրքոտ սիրահարվածության զգացումը կարող է կատակել ձեր գիտակցության և մարմնի հետ՝ սկսած քայլվածքից մինչև խոսելաոճը:
Սիահարվածության նշանները
Այն մեզ հիմար է դարձնում
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր կրքոտ սիրահարված են, դժվար են կենտրոնանում և կատարում այն առաջադրանքները, որոնք ուշադրություն են պահանջում: Հնարավոր է ամբողջ մեղքը նրանում է, որ մարդը իր մտային ռեսուրսների մեծ մասը ծախսում է այն մարդու վրա, ում սիրահարված է:
Առաջացնում է արբեցում` ինչպես թմրանյութերը
Գիտնականները կատարել են մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, որպեսզի ապացուցեն դա: Երբ մենք սիրահարվում ենք, նեյրոնային համակարգը, որը կապ ունի կոկաինից կախվածության հետ, ակտիվանում է և դա բերում է էյֆորիայի:
Այլ կերպ ասած՝ մարդը զգում է այնպիսի հոգեկան բավարարվածություն, ինչպես կոկաին ընդունելուց:
Դարձնում է ավելի քիչ զգայուն ցավերի դեմ
Ինչպես պարզվել է, ուղեղի այն հատվածը, որը ակտիվանում է սիրահարվելուց նույնն հատվածն է որի վրա ազդում են ցավազրկող դեղերը: Նույնիսկ ուղղակի սիրելիի ձեռքը բռնելով դուք կարող եք նվազեցնել նրա ֆիզիկական ցավը:
Ստիպում է դանդաղ քայլել
Սա վերաբերում է տղամարդկանց: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները փորձում են հարմարեցնել իրենց քայլքի արագությունը զուգընկերուհու քայլի յուրահատկությունների հետ: Այդպիսի էֆեկտ չի նկատվում, երբ տղամարդը քայլում է նրա հետ, ում համարում է ընկեր: