Շատերն են հիշում «Love is…» անվանումով մաստակը, որի միջից դուրս էր գալիս սիրահարված տղայի և աղջկա նկար՝ սիրո մասին արտահայտություններով: Եվ ահա Mediamag-ը այդ նկարազարդումներից Ձեզ համար հավաքել է ամենառոմանտիկ արտահայտությունները:
Սերը դա․․․
-
- … երբ միասին դիմավորում ես գարունը:
- ․․․ երբ դու չես հարցնում, թե որքան արժեր նրա զգեստը:
- … երբ նրա լուսանկարը դրված է քո սեղանին, իսկ քո սերը բնակվում է նրա սրտում:
- … շտապում ես տուն, իմանալով, որ քո սիրելի մարդն այնտեղ է:
- ․․․ ըմպել մեկ բաժակի մեջ տեղադրված երկու ձողիկներով:
- ․․․ լսել միմյանց սրտերի զարկը:
- ․․․ երբ նա ցանկանում է պարել միայն քեզ հետ:
- ․․․ միմյանց համար հորինել զվարճալի մականուններ:
- ․․․ չբարկանալ, երբ գնում է նրա սիրելի սերիալը:
- ․․․ երբ այն ամենը, ինչ դուք ունեք՝ հոգին է:
- ․․․ չստուգել նրա համարները, երբ գտել ես հեռախոսը:
- ․․․ ամենաթանկարժեք բանը, որ կարող ես տալ:
- ․․․ այն է, որ ստիպում է երկրագնդին պտտվել:
- ․․․ կիսել լոգարանի հայելին:
- ․․․ հասկանալ, որ առավոտը չէր լինի այսպիսին առանց նրա:
- ․․․ այն է, որ միշտ վերադարձնում է երիտասարդությունը:
- ․․․ այն է, որ պահում է աշխարհին միասին:
- ․․․ երբ ամեն օրը՝ Սուրբ Վալենտինի օր է:
- ․․․ երբ կյանքը հարստանում է քեզ հետ ծանոթանալիս:
- ․․․ երբ նրա ձայնը՝ երաժշտություն է ականջներիդ համար:
- ․․․ այն, որ օգնում է քեզ ամեն օր:
- ․․․ պաշտել նրան:
- ․․․ բույր է, որ երկար ժամանակ չի անհետանում:
- ․․․ երբեք չի նայում անցյալին:
- ․․․ հիշել առաջին հանդիպման օրը, ժամը և րոպեն:
- ․․․ այն է, որ հնարավոր չէ պլանավորել:
- ․․․ ներխուժում է նրա աշխարհ:
- ․․․ հանդիպման ժամանակ կայծ է ձեր մեջ:
- ․․․ լավ տրամադրությամբ սպասել նրան ձկնորսությունից:
- ․․․ երբ միասին եք և ծովը ծնկներից է:
- ․․․ իմանալ, որ նրա համար դու աշխարհում ամենալավն ես:
- ․․․ զգացմունքների հզորացող հուր է:
- ․․․ իմանալ, որ նրա սիրտը միշտ քեզ հետ է:
- ․․․ երբ ցանկանում ես, որ երեխան նրան նման լինի:
- ․․․ անվստահ, բայց վճռորոշ քայլ է:
- ․․․ փորձել հասկանալ նրա երաժշտությունը:
- ․․․ նրա հետ ֆուտբոլ նայել:
- ․․․ կիրակի առավոտյան արթնացնել նրան համեղ նախաճաշի հրաշալի բույրով: