fbpx

Ռեալը կրկին պարտվեց, կամ Պեպն ու Մոուրինյոն գլուխները պատովն են տվել

Ռեալը կրկին պարտվեց

Արքայական գավաթի 1/4 եզրափակչի առաջին խաղում Ռեալը կրկին սեփական հարկի տակ պարտվեց Բարսելոնային: Որպես Ռեալի երկրպագու պետք է խոստովանեմ, որ Բարսելոնան արժանի հաղթանակ տոնեց: Իսկ Ռեալը արժանիորեն պարտվեց: Խոստովանում եմ նաև որ մեր տղեքը, երբ դուրս են գալիս Բարսելոնայի դեմ դառնում եմ միջին կլասի ակումբ՝ հոգեբանական արգելքն այնքան խոր բուն է դրել էս տղեքի մեջ, որ փոքր երեխայի պես սարսափում են «մեշոկ պապի» Բարսելոնայից:

Չգիտեմ, անձամբ ես հերթական հիասթափությունը ապրեցի: Ես սպասում էի արժանի պայքար, թեկուզ վերջում պարտություն, բայց պայքարը արժանի պետք էր լինել, իսկ ի՞նչ արեցին Ռեալի տղեքը. անզորությունից սկսեցին աջ ու ձախ հնձել բարսելոնայի ֆուտբոլիստներին: Կարծում եմ Ռեալի նման մեծ ակումբին այդ ամենը հարիր չէր:

Պեպ Գվարդիոլան ու Ժոզե Մոուրինյոն
գլուխները պատովն են տվել

Բայց այս ամենը տանելի է, անտանելին մեկ ուրիշ բան է: Անտանելին այն է, որ յուրաքանչյուր հայ իրեն ֆուտբոլի մեծն գիտակ է կարծում: Սկսում են քննարկել Մոուրինյոյի պես մարզիչի «սխալները»: Պարոնայք ախր դուք չե՞ք կարծում, որ ինչքան էլ ֆուտբոլային գերգիտակ լինեք, միևնույն է Մոուրինյոյի չափ չեք կարողանա հասկանալ ու զգալ ֆուտբոլը: Մոուրինյոն էս սխալ արեց էն սխալ արեց, Մոուրինյոն պիտի Ռեալ չմարզեր, պիտի Փյունիկ մարզեր և այլն և այլն: Վերջ տվեք ժողովուրդ. ես իմ այսքան «ֆուտբոլային տգիտությամբ» հասկանում եմ, որ Ձեր խոսակցությունները ընդամենը դեմագոգիյա ժանրից է և ուրիշ ոչինչ:

Նաև նյարդայնացնում են այն աղջիկները, որ ֆուտբոլ են նայել մեկ-երկու անգամ՝ այն էլ ընդամենը նրա համար, որ դաշտում վազվզում են սիրուն տղաներ ու սկսում են վիճել այս կամ այն ակումբի արժանիքների վերաբերյալ:

Հայ «ուլտրաարհեստավարժ» մեկնաբաններ

Իսկ ամենասարսափելին մեր հայ մեկնաբանների արհեստավարժության իսպառ բացակայությունն է: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև մեկնաբան իրավունք ունի երկրպագել, կամ նախընտրել այս կամ այն ակումբի խաղը, բայց երբ մեկնաբանը նստում է մեկնաբանի աթոռին այդ ամենը պարտավոր է մոռանալ: Էլ չեմ խոսում բազմակի անգամ հնչեցրած սխալ կազմերի մասեին: Գոնե որ խաղը սկսում է ուշադիր էկրանին նայեք պարոնայք մեկնաբաններ, որ կազմը գոնե ճիշտ ասեք: Այո՛ էկրանին, բայց ոչ թե Ձեր այդքան սիրված նոթբուքի, այլ հեռուստացույցի: Ախր Դուք այդքան արհեստավարժ չեք, որ նոթբուքով զբաղվեք և կողքից էլ խաղ մեկնաբանեք:

Կամ այն որ մեկնաբանները իրենց կարծիքը, որը շատ հաճախակի ուղղակի տգիտություն է, զոռով ուզում են փաթաթել մեր վզով: Դուք իրավունք ունեք արտահայտել Ձեր կարծիքը, բայց այն փաթաթել մեր վզով դա անթույլատրելի է: Կամ պարոն մեկնաբան դու այդքա՞ն հզոր ես, որ քեզ իրավունք ես վերապահում ուղիղ եթերով քննարկել Մոուրինյոյի կամ մեկ այլ մարզչի սխալ քայլերը:

Եթե չեք իմանում ինչպես են մեկնաբանում ֆուտբոլը՝ խորհուրդ կտամ երբեմն դիտել нтв հեռուստաալիքի մեծ մասամբ իրոք արհեստավարժ մեկնաբանների մեկնաբանությունները:

Չգիտեմ, անձամբ իմ կարծիքով մեր հայ մեկնաբաններին՝ բացառությամբ երևի մեկ, կամ լավագույն դեպքում երկու հոգու, մեղմ ասած ուղղակի պետք է հեռացնել աշխատանքից:

Վերջաբանս

Ասածս ի՞նչ է. սիրե՛ք ֆուտբոլը, նայեք ֆուտբոլ, բայց երբեք Ձեզ մի դրեք մեծն գիտակի տեղ, իսկ մնացածին մի նայեք որպես ֆուտբոլից բան չհասկացողի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ռեալը կրկին պարտվեց, կամ Պեպն ու Մոուրինյոն գլուխները պատովն են տվել
4 ճշմարտություն, որոնք Աստված ուզում է, որ Դուք հիշեք, երբ հանդիպում եք դժվարությունների