fbpx

Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի հետաքրքիր նախապատմությունը

Երբ Լեոնարդո Դա Վինչին նկարում էր «Խորհրդավոր ընթրիքը», նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում երկու կերպարներին՝ Հիսուսին և Հուդային: Նա երկար ժամանակ չէր կարողանում գտնել բնորդներ, որոնցից կարող էր վերցնել այդ կերպարները:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Վերջապես նրան հաջողվում է երգչախմբից գտնել մի երիտասարդ մոդելի՝ Քրիստոսի կերպարի համար: Սակայն Հուդայի կերպարի համար մոդել Լեոնարդոյին չէր հաջողվում գտնել մոտ երեք տարի:

Բայց մի օր նա փողոցում հանդիպում է մի մուրացկանի, որը ընկած էր առվի մեջ: Դա մի Երիտասարդ տղամարդ էր, որին ծերացրել էր անդադար հարբեցողությունը: Լեոնարդոն հրավիրում է նրան պանդոկ, որտեղ անմիջապես սկսում է նկարել նրանից Հուդայի կերպարը: Երբ հարբեցողը ուշքի է գալիս, նա նկարչին հայտնում է, որ մի անգամ էլ է բնորդել նրան: Դա մի քանի տարի առաջ էր, երբ նա դեռ երգում էր եկեղեցական երգչախմբում: Լեոնարդոն նրանից վերցրել էր Քրիստոսի կերպարը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի հետաքրքիր նախապատմությունը
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ է զարգացած ձեր ինտուիցիան