fbpx

MEDIAMAG.am-ը Telegram-ում

Լիցքավորիչները միացված թողնելու սովորություն. Արդյո՞ք դա վտանգավոր է և որքանո՞վ է ծախսատար

Էներգետիկ վամպիրներ են անվանում այն էլեկտրական սարքերը, որոնք սպառում են որոշակի քանակությամբ էներգիա, թեկուզ շատ քիչ, նույնիսկ սպասման ռեժիմում գտնվելու ժամանակ: Իսկ պատկանո՞ւմ են արդյոք այդ դասին լիցքավորող սարքերը, որոնք մենք հաճախ թողնում ենք վարդակից միացված:

Կատարենք փորձարկում

Լիցքավորիչի էներգիայի սպառումը կարելի է չափել Kill-A-Watt կենցաղային վատտմետրով: Այն համեմատաբար մատչելի է՝ մոտ 24 դոլար: Վատտմետրը միացնում ենք վարդակից, որից հետո միացնում ենք փորձարկվող ցանկացած սարք (մեր դեպքում`լիցքավորիչ սարք), և վատտմետրի ցուցիչներով տեսնում ենք, թե որքան էներգիա է այն սպառում:

Վատտմետրը հատկապես պետք կգա էներգատար կենցաղային տեխնիկայի փոխարինման կամ կարգավորման ժամանակ: Հաշվի առնելով մեր երկրի էլեկտրաէներգիայի սակագները, կարող եք հեշտությամբ հաշվարկել, թե որքան ծախսատար կլինի դրանց շահագործումը:

Եվ այսպես, մենք վերցնում ենք այն ամենի լիցքավորիչները, ինչը հնարավոր է օգտագործել՝ նոթբուքեր, սմարթֆոններ, խաղային համակարգեր, պլանշետներ, iPhones և iPads և այլն: Դրանք միացնում ենք վատմետրի միջոցով և սկսում չափել: Որքան էլ որ տարօրինակ է, պարզվում է, որ վատմետրը ընդհանրապես էներգիայի սպառում չի արձանագրում:

Իսկապե՞ս դրանք անցնում են «քնի ռեժիմի», երբ չեն աշխատում

Հնարավո՞ր է, որ սպասողական ռեժիմում էներգիայի սպառումն այնքան ցածր է, որ հնարավոր չէ որսալ: Բծախնդիր փորձարարները որոշեցին գնալ այլ ճանապարհով՝ երկարացման լարի միջոցով լիցքավորիչները միացնել վատտմետրին: Բայց նույնիսկ միաժամանակ միացված մի քանի լիցքավորող սարքերը չկարողացան բարձրացել էներգիայի սպառման ցուցիչը 0 կետից: Եվ միայն այն ժամանակ, երբ լիցքավորիչների քանակը հասավ վեցի, վատմետրը ցույց տվեց 0,3 Վտ:

Ուրեմն, պե՞տք է լիցքավորիչները վարդակից հանել, թե ոչ

Եթե ​​մենք վերցնենք այս ցուցանիշը որպես նախնական տվյալներ, հնարավոր է հաշվարկել, թե որքան էլեկտրաէներգիա կսպառեն լիցքավորիչները, եթե դրանք ամբողջ տարվա ընթացքում անընդմեջ մնան վարդակների մեջ: Պարզ հաշվարկներով ստացվում է 2.628 կՎտ/ժամ ցուցանիշ: Այստեղից դեռ պետք է հանեք այն ժամանակը, երբ լիցքավորիչները կօգտագործվեն իրենց բուն նպատակների համար, և այդ ցուցանիշը, ընդհանուր առմամբ, կստացվի շատ չնչին՝ տարեկան մոտ 2 կՎտ/ժ:

Այսպիսով, լիցքավորիչները «էներգետիկ վամպիրներ» համարելու հիմք չկա, և եթե ուզում եք խնայել էլեկտրաէներգիայի վճարները, ուշադրություն դարձրեք այլ շատ ավելի էներգատար կենցաղային տեխնիկայի և ձեր տան ամբողջ լուսավորությանը: Օգտագործեք էներգախնայող լամպեր:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Լիցքավորիչները միացված թողնելու սովորություն. Արդյո՞ք դա վտանգավոր է և որքանո՞վ է ծախսատար
Մանե Պապյան – Պայքար ոչ պատերազմի դաշտում