fbpx

Բաց թող նրան. նա ծնվել է ազատության համար

Բաց թող նրան. նա ծնվել է ազատության համար: Քո զարդարված, ոսկյա վանդակաճաղերը պետք չեն նրան:

Քո անհուն, անսահման սերը ընդամենը մի վանդակ է, որտեղ նա ազատ չէ, որտեղ նա չի երգում:

Անսահման գեղեցիկ, բազմագույն թռչունն այդ երազում է երկնքի մասին, կանաչ ու խիտ անտառների մասին, ծաղկալեցուն ու բազմաբույր դաշտերի մասին, այլ ոչ թե քո գոհարներով զարդարված, ոսկյա, պսպղուն վանդակաճաղի: Այնտեղ նա ազատ է, այնտեղ նա երգում է՝ երգում է գեղեցիկ ու հոգեթով:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Դու կարող ես ընդամենը ժամանակ առ ժամանակ այցելել դաշտերն ու անտառներն այդ ու հեռվից ականջ դնել նրա դյութիչ, այնքան հարազատ ու այդքան քեզ անհրաժեշտ երգը:

Բաց թող նրան. նա ծնվել է ազատության համար: Քո զարդարված, ոսկյա վանդակաճաղերը պետք չեն նրան: Բաց թո՛ղ նրան…

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Բաց թող նրան. նա ծնվել է ազատության համար
Ալբերտ Էյնշտեյնի 9 լավագույն մտքերից