fbpx

Մի քանի օգտակար կյանքի խորհուրդ

 Կյանքի խորհուրդներ, որ կօգնեն Ձեզ դժվար պահերին։

Ինչքան դու փորձես հասնել մի մարդու, ով քեզ չի գնահատում, այնքան ցավոտ կլինի նրա անտարբերությունը քեզ համար։

Եթե ձայն ես տալիս արձագանք լսելու համար ու չես լսում, նշանակում է սխալ տեղում ես ձայն տալիս։ Գնահատիր ինքդ քեզ, որ արժանանաս նույնին մյուսների կողմից։ Անփոխարինելի միայն ծնողներն են։ Եթե սերմդ ցանել ես ու ծիլ չի տալիս, այլ հողում ցանիր։Մի ցանիր նրա հողում, ով չի ջրում։ Ժամանակն անսպառ չէ, ձմեռ եկավ` չես հասցնի։ Երբ սիրում ես բոլորին, բոլորը նույնպես սիրում են իրենց։ Երբ սիրես քեզ, բոլորը կսիրեն քեզ։

Մարդկանցից կպահանջվի նրանց ամբողջ ուժն ու էներգիան, որպեսզի կարողանան հաղթել իրենց միջի հիմարությանը… Նույնքան նույնից էլ կպահանջվի ուղղելու համար դրա հետևանքները։ Երկուսի արդյունքն էլ նույնը կլինի…

Երբ վատ վիճակում ես ու ոչինչ քեզ չի օգնում, գտիր մեկին ով քեզանից վատ վիճակում է ու օգնիր նրան։

Երբ մարդիկ ավարտում են իրենց դերը քո կյանքի բեմում, պետք է խոնարհվել, ծափահարել ու հրաժեշտ տալ։

Պետք չէ խնդրել նորից խաղալ։ Այդ նույն դերը երկրորդ անգամ լավ չեն խաղում…

Դեռ թատրոնը չի ավարտվել։ Ետնաբեմից եկողներ կան։ Մի քիչ սպասիր…

Երբ մտածում ես, որ ոչ ոք քեզ չի հասկանում, դա չի նշանակում, որ դու անհասկանալի ես կամ միայնակ։ Դա միայնությունը չի։ Դա մարդկային էգոիզմն է։

Երեխաներին նախ դաստիարակում են ծնողները, հետո, մնացած ամբողջ կյանքում` շրջապատը։ Հետևողական եղեք այս փաստին…

Իհարկե հնարավոր է ներել մարդուն։ Բայց անհնար է վերադարձնել նույն հարաբերությունը, որը կար մինչ այդ։

Ինչքան էլ կյանքում հանդիպեք դժվարության ու անելանելի թվացող իրավիճակների, պետք է ուղեղում դաջած ունենալ մի անժխտելի փաստ. Յուրաքանչյուր մայրամուտին հաջորդում է լուսաբացը։

…Հարաբերություններին հետաքրքրությունն է շարունակություն տալիս։ Երբ դու հետաքրքիր ես նրան, իսկ նա` քեզ։ Միմյանց առաջ միշտ պետք է չկարդացված էջեր թողնել։ Կարդացած գիրքն ինչքան էլ հետաքրքիր լինի, երկրորդ անգամ չես կարդա. կարդալիս էլ նույն հետաքրքրությունը չի լինի…

Սեր ասվածը կարևոր դեր ունի, բայց միայն սիրո հիման վրա ոչինչ պետք չէ կառուցել, որովհետև այն հիմնական չէ։ Ի վերջո քայքայվում, իսկ հետո վերածվում է հարգանքի։ Իսկ քայքայված հիմքի վրա ոչին կառուցել պետք չէ։ Մի օր կփլուզվի…

Կարևոր է գիտենալ հասկանում եք միմյանց արդյոք, թե` ոչ։ Կարևոր է նախ գիտակցել թե ինչ է պետք քեզ։ Հետո` նա կարող է դա քեզ տալ, թե` ոչ։ Պետք է հասկանալ ինչ է պետք նրան, հետո` կարող ես տալ, թե` ոչ։ Եթե այս ոչ բարձրաձայն հարցերին կարողանում ես հստակ պատասխան տալ ինքդ քեզ, ապա կշրջանցես սխալից…

Բաժանությունների 50 %ից ավելին լինում են շտապելու պատճառով։ Ամուսնությունը կոշիկ գնել չի, որ ոտքդ սեղմի դեն նետես, ուրիշը գնես։ Ազատեք Ձեզ ապագայում անցյալի համար զղջացող կրծող մտքերից։ Ապագայի անցյալը ներկան է։ Սկսեք ներկայից…

Ու մի կարևոր հիշեցում. Առավոտյան ատամները մաքրելուց հետո չմոռանաք դեմքն էլ մաքրել ժպիտով։

Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Մի քանի օգտակար կյանքի խորհուրդ
Կախարդա՞նք թե՞ իլյուզիա (տեսանյութ)