fbpx

Կյանքի ոսկե օրենքները

Գոյություն ունեն կյանքի օրենքներ, իսկ գոյություն ունեն նաև ոսկե օրենքներ, որոնց շնորհիվ մենք կարող ենք որակապես ավելի բարձրացնել մեր կյանքի մակարդակը.

1. Փոխադարձության օրենք

Նախքան ուրիշների սխալները դատելը, ուշադրություն դարձրեք Ձեր վրա։ Նա, ով ցեխ է շպրտում՝ չի կարող մաքուր ձեռքեր ունենալ։

2. Սովորելու օրենքը

Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք կյանքի ճանապարհին՝ պոտենցիալ կարող է մեզ ինչ-որ բան սովորեցնել։

3. Վերին ճանապարհի օրենքը

Մենք անցում ենք կատարում դեպի ավելի բարձր մակարդակներ, երբ սկսում ենք վարվել ավելի լավ ուրիշների հետ, քան իրենք մեզ հետ։

4. Բումերանգի օրենքը

Երբ մենք օգնում ենք ուրիշներին՝ մենք օգնում ենք ինքներս մեզ։

5. Մուրճի օրենքը

Երբեք մի օգտագործեք մուրճը, զրուցակցի ճակատին մոծակ սատկացնելու համար։

6. Փոխանակման օրենքը

Ուրիշներին իրենց տեղը դնելու փոխարեն, պետք է փորձենք ինքներս մեզ դնել իրենց տեղը։

7. Ցավի օրենքը

Նեղացած մարդը ինքն է սկսում նեղացնել ուրիշներին։

8. Խարիզմայի օրենքը

Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այն մարդկանց հանդեպ, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում իրենց հանդեպ։

9. 10 միավորի օրենքը

Մարդու լավագույն որակների հանդեպ հավատը, սովորաբար հենց իրենց ստիպում է ցուցաբերել լավագույն որակներ։

10. Իրավիճակի օրենքը

Երբեք թույլ մի տվեք, որպեսզի իրավիճակը ձեզ համար ավելին արժենա, քան հարաբերությունը։

11. Բոբի օրենքը

Երբ Բոբի մոտ պրոբլեմներ են բոլորի հետ, սովորաբար գլխավոր պրոբլեմը հենց Բոբն է։

12. Հասանելիության օրենք

Ինքներս մեզ հետ հարաբերությունների թեթևությունը օգնում է ուրիշներին մեզ հետ թեթև զգալ։

13. Խրամատի օրենքը

Երբ մարտի ես պատրաստվում, քեզ համար փորիր այնպիսի խրամատ, որպեսզի այնտեղ տեղավորվի նաև ընկերդ։

14. Գյուղատնտեսության օրենքը

Բոլոր փոխհարաբերությունները կարելի է և պետք է պարարտեցնել։

15. Համագործակցության օրենք

Համատեղ աշխատանքը մեծացնում է համատեղ հաղթանակի հավանականությունը։

16. Համբերության օրենքը

Ուրիշների հետ ճանապարհորդելը միշտ ավելի դանդաղ է, քան միայնակ ճանապարհորդելը։ Ուզո՞ւմ ես երկար գնալ՝ գնա միասին, ուզո՞ւմ ես արագ գնալ՝ գնա միայնակ։

17. Մի մեդալի երկու կողմի օրենքը

Փոխհարաբերության իսկական ստուգումը կայանում է ոչ միան նրանում, թե որքան հավատարիմ եք ընկերներին, երբ նրանք անհաջողության մեջ են, այլ նաև նրանում, թե որքան շատ ենք ուրախանում, երբ նրանք հաջողության են հասնում։

18. Համակրանքի օրենքը

Հավասար պայմաններում մարդիկ կձգտեն աշխատել նրանց հետ, ով իրենց դուր է գալիս։ Անհավասար պայմաններում՝ նրանք միևնույնն է նույնը կանեն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 3.43 из 5 )
MediaMag
Կյանքի ոսկե օրենքները
Անհավանական թվային ծաղրանկարներ