fbpx

Նրանց, ովքեր կորցրել են կյանքի իմաստը

Վիկտոր Ֆրանկլը հայտնի ավստրիացի բժիշկ-հոգեթերապևտ է,
հոգեբան և փիլիսոփա, ով անցել է Օսվենցիմով:
Ներկայացնում ենք նրա «Կյանքին ասել «այո՛»» գրքից մի փոքր գլուխ,
որի վրա նա աշխատել է ճամբարում և վերջացրել ազատվելուց հետո:

Ներքին կայությունը կորցրած մարդը շուտ է կոտրվում: Եվ փոխանակ հաղթահարի ինքն իրեն, ասում է. «Ես այլևս կյանքից սպասելիք չունեմ»: Ինչպե՞ս հակաճառես նրան, ի՞նչ ասես…

Ամբողջ բարդությունն այն է, որ կյանքի իմաստի հարցը սխալ կերպով է դրվում: Խնդիրն այն չէ, թե մենք ինչ ենք սպասում կյանքից, այլ այն, թե նա մեզնից ինչ է սպասում: Փիլիսոփայորեն ասած՝ մենք չպետք է հարցնենք կյանքի իմաստի մասին, այլ պետք է հասկանանք, որ այդ հարցը մեզ է ուղղված, ամեն րոպե կյանքը մեզ հարցեր է առաջադրում եւ մենք պետք է պատասխանենք դրանց, սակայն ոչ թե խոսքերով կամ մտքերով, այլ գործով, ճիշտ պահվածքով: Չէ՞ որ իրականում ապրել, նշանակում է պատասխանատվություն կրել մեր առաջ ծառացած պահանջների ճիշտ լուծման համար: Յուրաքանչյուրի մոտ այդ պահանջը յուրովի է, բայց հստակ:

Հենց այդ հստակությունը բնորոշ է մարդկային ճակատագրին՝ յուրաքանչյուրի մոտ այն ունիկալ ու չկրկնվող է: Մի մարդու չի կարելի հավասարեցնել մյուսի հետ, և ոչ մի իրավիճակ նույնությամբ չի կրկնվում՝ յուրաքանչյուր իրավիճակ մարդուն կոչ է անում յուրովի քայլեր անել: Կոնկրետ իրավիճակը պահանջում է մարդուց գործել ու կերտել սեփական ճակատագիրը:

Ամեն իրավիճակ անկրկնելի է: Քանի որ ճակատագիրը մարդուն տառապանքներ էլ է պարգևում, մարդ պետք է այդ տառապանքների մեջ կարողանա ճիշտ լուծումը տեսնել: Նա պետք է գիտակցի իր տառապանքի բացառիկությունը, որը ոչ ոք իր փոխարեն չի կարող տանել: Թե ինչպես մարդ կտանի իր տառապանքը, դրանից է կախված, թե ինչ ճակատագիր կունենա:

Մեզ համար, համակենտրոնացման ճամբարում, այս ամենը ամենևին վերացական պատճառաբանություններ չէին: Հակառակը՝ այդպիսի մտքերը, այն եզակի մտքերից էին, որոնք օգնում էին դիմանալ: Դիմանալ և չհուսալքվել նույնիսկ այն պահին, երբ ապրելու ոչ մի հնարավորություն գրեթե չէր մնում: Մեզ համար կյանքի իմաստի հարցը վաղուց արդեն շատ հեռու էր այն տարածված միամիտ տեսակետից, որը բերում է ստեղծագործաբար դրված նպատակի իրականացմանը: Ոչ, խոսքը գնում էր կյանքի մասին՝ ամբողջական, որն իր մեջ էր ընդգրկում նաև մահը: իսկ իմաստ ասելով մենք ոչ միայն հասկանում էինք «կյանքի իմաստ», այլ նաև տառապանքի և մահվան իմաստ: Հենց այդ իմաստի համար էլ մենք պայքարում էինք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Նրանց, ովքեր կորցրել են կյանքի իմաստը
ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ․ 25 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ (տեսանյութ)