fbpx

Կյանքի ներդաշնակության 6 օրենք

Կյանքում ներդաշնակության հասնելու համար, երբեմն հարկավոր է լինում անցել երկար ճանապարհ, որը բաղկացած է անհաջողություններից, պրոբլեմներից և դասերից։ Իսկ սրանք անցնելով, մենք հասկանում ենք, որ կյանքը նվեր է, այլ ոչ թե պատիժ։ Երբ դու հասկանում ես այս ամենը, սիրտը թեթևանում է և բոլոր իրադարձությունները սկսում են վառ գույներ ձեռք բերել՝ բացասականից վերածվելով դրականի։

Գոյություն ունի 6 օրենք, որոնք բերում են հավերժական ներդաշնակության.

1. Հայելու օրենք

Ինձ շրջապատող մարդիկ՝ իմ հայելիներն են։ Նրանք արտացոլում են, հաճախ իմ կողմից չգիտակցված, սեփական կյանքի ասպեկտները։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ինձ վիրավորում է, նշանակում է, ես ինքս, հոգուս խորքում պատրաստ եմ նրան վիրավորել։ Այնպես որ պետք չէ ոչ մեկից նեղանալ։

2. Ընտրության օրենքը

Ես հասկանում և գիտակցում եմ, որ ինչ կատարվում է իմ կյանքում՝ իմ զգացմունքների և տպավորությունների հիման վրա կազմված սեփական ընտրության արդյունքն է։ Այնպես որ չկա մեկը, որին կարելի է մեղադրել։ Իմ ճակատագրի հեղինակը՝ ես ինքս եմ։

3. Պատասխանատվության օրենք

Կարելի է ամեն ինչում մեղադրել ուրիշներին և հուսահատվել, իսկ կարելի է նաև ամեն օր վաղ արթնանալ և ձգտել հասնել հաջողությունների։ Ապագան երբեք հենց այնպես չի կատարվում։ Այն ստեղծվում է։ Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ ընտրության համար։

aUUq6TyfR3Q

4. Սխալի օրենք

Ես գիտակցում եմ իմ կարծիքների և դատողությունների սխալի հավանականությունը։ Սեփական ճշմարտացիության զգացողության հետ կապվածությունը վաղ թե ուշ բերում է անձնական աղետի։ Ով սրբորեն հավատում է աշխարհի իր սեփական պատկերացումների հիման վրա ստեղծված պատկերին, նա չի տեսնում աշխարհը։

5. Համապատասխանության օրենք

Ես ունեմ ուղիղ այնքան և այն, ինչին ես եմ համապատասխանում։ Ոչ ավել և ոչ էլ պակաս։ Վերաբերվի դա հարաբերություններին, պաշտոնին, թե փողերին։ Այնպեոս որ, բոլոր իմ հավակնություններն անիմաստ են։ Լինել դժբախտ՝ սովորություն է։ Լինել երջանիկ՝ նույնպես սովորություն է։ Իսկ թե ինչին սովորել՝ ընտրում ենք ինքներս։

6. Ներկա գտնվելու օրենք՝ «Այստեղ և հիմա»

Անցյալ գոյություն չունի, որովհետև այն այլևս չկա։ Ապագա չկա, որովհետև այն դեռևս չկա։ Անցյալից կախվածությունը բերում է դեպրեսիաների, ապագայի մտավախությունը ծնում է տագնապներ։ Քանի ես կենդանի եմ՝ ես անմահ եմ։ Ուրախանալու առիթ կա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.2 из 5 )
MediaMag