Նիդերլանդների Տիլբուրգյան համալսարանի գիտնականները հավաստում են՝ մարդկությունը հասել է կյանքի տևողության բնական առավելագույն սահմանին և որքան էլ որ ապագայում ջանան՝ սահմանն անցնել հնարավոր չի լինի:
Հետազոտությունը հաստատում են նախկին աշխատանքները, որոնց արդյունքներով՝ մարդու կյանքի առավելագույն տևողությունն է 115 տարի:
Պրոֆեսոր Ջոն Էյնմալը և նրա ընկերները հավաքել են վերջին 30 տարում մահացած 75 000 հոլանդացու փաստաթուղթ: Մանրակրկիտ հետազոտությունից հետո գիտնականներն եկան այն եզրահանգման, որ տղամարդկանց համար երկարակեցության առավելագույն սահմանն է՝ 114 տարի և մեկ ամիս, իսկ կանանց համար՝ 115 տարի և 7 ամիս:
Իհարկե սրանք վիճակագրական միջին ցուցանիշներ են: Հնարավոր է, որ ինչ-որ կին կարող է ապրել 118 տարի, իսկ տղամարդը՝ 116: Կամ այդպիսի բան երբեք չլինի: Այսպես թե այնպես գիտնականները նշում են, որ կյանքի տևողությունը վերջին 30 տարում մեծացել է, բայց առավելագույն ցուցանիշը չի փոխվել, հաղորդում է IflScience-ը:
Պետք է նշել նաև, որ ԱՄՆ-ի գիտնականները անցած տարի եկել էին նմանատիպ եզրահանգման, ուշադրությունը կենտրոնացնելով այն բանի վրա, որ կյանքի տևողությունը իր առավելագույն սահմանին է հասել դեռևս անցած դարի 90-կաններին: \եվ հետագայում այդ նշաձողը չի բարձրանա:
Մինչդեռ, հոլանդացի գիտնականների եզրահանգումները, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, քննադատել են այլ դեմոգրաֆները, որոնք վստահ են, որ 115 տարի սահմանագիծ գոյություն չունի՝ հատկապես բժշկական ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման այս ընթացքում: