fbpx

Կյանքի 8 ոսկե կանոն` մշակված բժիշկ-հոգեթերապևտի կողմից

Հավանաբար մեզանից շատերը կցանկանային կյանքի առաջին օրերից սկսած ունենալ այնպիսի մի ուղեցույց, որտեղ գրված կլինեին կյանքի բոլոր կանոնները կյանքն անհոգ ու երջանիկ ապրելու համար: Բայց, ցավոք, մենք  ամեն ինչ սովորում ենք մեր սեփական փորձից, երբ մենք պատրաստ չենք լինում լսել այն մարդկանց իմաստուն խորհուրդները, որոնք արդեն որոշակի հանգամանքներ  ապրել են:

Եթե դու ընդունակ ես գեղեցիկը տեսնելու,

ապա միայն այն պատճառով, որ գեղեցիկը քո մեջ ես կրում:

Քանզի աշխարհը նման է հայելու,

որում ամեն մեկն իր արտացոլանքն է տեսնում:

(Պաուլո Կոելյո)

Հոգեթերապևտը խորհուրդ է տալիս հետևել իր կողմից մշակված հետևյալ 8 ոսկե կանոնին՝ կյանքն ավելի անհոգ ու երջանիկ ապրելու համար.

1. Երբեք պատասխանատվությունը մի գցեք ուրիշի ուսերին

Միայն այն ժամանակ ուժ կստանաք, երբ ինքներդ Ձեր մեջ որոշեք, որ հենց Դուք եք Ձեր հաջուղությունների և անհաջողությունների հեղինակը:

2. Ընդունեք այն փաստը, որ անցյալը փոխել չի լինի, այն ավարտվել է

Մենք ենթակա ենք միայն մեր ապագային, որն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ ենք անում հիմա, յուրաքանչյուր կոնկրետ պահին: Մի սպասեք, որ ապագան Ձեզ ժպտա: Այնպես արեք, որ այն պարզապես չկարողանա չժպտալ Ձեզ:

3. Ազատվեք այն պատրանքից, որ կարող եք փոխել մյուսներին

Ենթագիտակցորեն մենք բոլորս էլ տառապում ենք այս միամիտ մոլորությամբ, իսկ արդյունքում տառապում ենք խոսքի բառացի իմաստով: Մարդկանց փոխում են միայն հանգամանքները, իսկ մնաացածը պարզապես խաբկանք է: Թույլ տվեք նրանց տարբեր լինել, իսկ ինչ որ պահի դա Ձեզ նույնիսկ դուր կգա:

4. Մենք մյուսներին ուժեղ ենք պետք

Տկար, հոգնած, տառապող, դժբախտ Դուք ոչ մեկին պետք չեք: Եթե մարդիկ համոզում են Ձեզ, որ Դուք նրանց այդպիսին էլ եք պետք, ուրեմն նրանք պարզապես մլորեցնում են Ձեզ: Չհավատաք: Համաձայնեք այս կանոնի բարցարձակության հետ, որ  մենք մյուսներին միայն ու միայն ուժեղ ենք պետք:

5. Մեր բոլոր գործողությունները որոշակի հետևանքներ են ունենալու

Իրականում մենք չենք ըտրում, թե ինչ ենք անելու, այլ ընտրում ենք այն ինչ լինելու է մեր գործողության արդյունքում: Հետևաբար նախքան որևէ հիմար քայլ անելը պետք է լավ մտածեք դրա հետևանքների մասին ու Ձեր կյանքում հիմար քայլերն ավելի քիչ կլինեն:

6. Մի ապրեք կյանքն այնպես, կարծես թե այն հավերժ է

Մի օր բոլորս էլ մահանալու ենք: Սա անխուսափելի փաստ է: Այս թեմայով կարելի է շատ տառապել, բայց պետք է ամեն ինչ անել այս թեմայի շուրջ չկենտրոնանալու համար: Մի ապրեք կյանքն այնպես, կարծես թե այն հավերժ է և ոչ էլ ապրեք այնպես, կարծես թե վաղը մահանալու եք: Այդպիսով Դուք կգտնեք երջանիկ կյանքի Ձեր սեփական բաղադրատոմսը:

7. Արեք այն ինչ ներքուստ կարևոր եք համարում

Եթե Դուք մտածում եք կյանքի իմաստի մասին, ամենայն հավանականությամբ դա դեպրեսիա է: Կյանքում կարևոր է ոչ թե «կյանքի իմաստ»-ը, այլ այն, որ կյանքն ապրես իմաստալից: Արեք այն, ինչ ներքուստ կարևոր եք համարում: Մի մոռացեք ինքներդ Ձեզ ասել այդ մասին: Մի վազեք հաջողության հետևից: Եթե դուք պարզապես անեք այն, ինչ զգում եք, որ կարևոր է, հաջողությունն ինքը կհասնի Ձեզ:

8. Երբեք Ձեր ժամանակն ու էներգիան մի վատնեք այն մարդու վրա, ով անտարբեր է Ձեր հանդեպ

Առավել ևս մի վատնեք Ձեր ժամանակն ու էներգիան նրանց վրա, ովքեր Ձեզ չեն սիրում: Այս աշխարհում շատ մարդիկ կան, որոնց հետ կարելի է կյանքն ուրախ ապրել: Պարզապես պետք չէ լինել փակ ու կասկածամիտ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Կյանքի 8 ոսկե կանոն` մշակված բժիշկ-հոգեթերապևտի կողմից
«Կենդանի լուսանկարների» աշխարհը -2 (32 ֆոտո)