fbpx

Կյանքի 7 պարադոքս, որոնք մեզ իմաստուն են դարձնում

Պարադոքսները ձեզ կարող են տրամաբանորեն անհնար թվալ, սակայն դրանք սովորաբար ճշմարտացի են: Դրանք ստիպում են մեզ մտորել իրոք կարևոր հարցերի շուրջ: Պարադոքսները սովորեցնում են մեզ ճիշտ ապրել և շատ բաների վերաբերվել իմաստուն և գիտակից կերպով:

Այս հոդվածում մենք կդիտարկենք կյանքի 7 պարադոքսալ արտահայտություն, որոնք առավել քան ճշմարտացի են․

1. Աշխարհի ամենալավ բաները հնարավոր է ձեռք բերել անվճար

Բոլորս էլ լսել ենք այս արտահայտությունը, որն ինքնին արդեն պարադոքսալ է, քանի որ շատ կարևոր բաներ բավական թանկ արժեն: Բայց միևնույնն է՝ աշխարհի նույնիսկ ամենագեղեցիկ իրը չի կարող մեզ երջանիկ դարձնել: Այն, ինչ մեզ ուրախացնում է՝ մենք չենք կարող փողով գնել: Օրինակ, առողջություն, սեր, նվիրվածություն կամ ընկերություն:

2.  Այլընտրանքի հայտնվելու հետ զուգընթաց՝ մենք հետզհետե դժվարանում ենք ընտրության հարցում

Ժամանակակից աշխարհում մենք վստահ ենք, որ մեր ձեռքի տակ ունենք այն ամենը, ինչը կարող է հեշտացնել մեր կյանքը: Կյանքի որոշակի իրավիճակներում դա աշխատում է: Բայց ոչ միշտ: Երբ մենք պետք է կարևոր որոշում կայացնենք և ունենք մի քանի տարբերակ՝ մենք ավելի շատ ենք դժվարանում ճիշտ որոշում կայացնելու հարցում:

3. Եթե դուք երջանկության կարիք ունեք, ապա մի փնտրեք այն

Այս պարադոքսը հորինել են դեռևս գեդոնիստները (այս փիլիսոփայության հիմնադիրները գտնում էին, որ շահն ու երջանկությունը՝ կյանքի միակ իմաստն են, – խմբ․): Հենց նրանք էին գտնում, որ մենք երջանկություն ենք գտնում այն ժամանակ, երբ չենք սպասում: Երջանկությունը՝ վայր չէ, դա հոգեվիճակ է:

4․ Լավագույն մտքերն առաջանում են այն ժամանակ, երբ մենք մտածում ենք բոլորովին այլ բանի մասին

Ամերիկացի գյուտարար, էլեկտրոնային հեռուստատեսության պիոներ Ֆիլո Ֆրանսուորտին միտքն այցելել է այն ժամանակ, երբ նա վարում էր կարտոֆիլի դաշտը:

5. Մենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ենք միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք

Դա ճշմարտություն է: Մենք միշտ գիտակցում ենք իրերի կամ մարդկանց արժեքը, երբ մենք զրկվում ենք դրանցից: Այդ պատճառով պետք է գնահատել այն ամենն ինչ ունես հիմա և մարդկանց, որոնք գտնվում են քո կողքին:

6. Հիմարությունը ռացիոնալ է

Հետազոտությունները ցույց են տվել, որ որոշակի մտավոր շեղումները թույլ են տալիս մարդկանց մտածել ավելիտրամաբանորեն: Շիզոֆրենիայով տառապողները ավելի լավ են լուծում տրամաբանական խնդիրները և ռեբուսները, քան ադեկվատ մարդիկ:

7. Դուք ստանում եք այն ամենը, ինչ անում եք ուրիշներին

Երբ մարդիկ բարի են ուրիշների հանդեպ, նրանք սկսում են գրավել նույնպիսի մարդկանց: Էգոիստ մարդիկ ոչինչ չեն ստանում: Իսկ ահա բարությունն ու գթասրտությունը չեն կարող մնալ առանց ուշադրության:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.4 из 5 )
MediaMag
Կյանքի 7 պարադոքս, որոնք մեզ իմաստուն են դարձնում
ԹԵՍՏ. Ո՞ր էմոցիան է Ձեր մոտ գերակայում