fbpx

Հայտնի հոգեբույժը նշում է 3 բան, որոնք անհնար է փոխել կյանքում, բայց կարևոր է ընդունել

Արգենտինացի գրող, փորձառու հոգեբույժ և հոգեթերապևտ Խորխե Բուկայը իր գրքերից մեկում կիսվել է կարևոր ճշմարտություններով, որոնց նա հանգել է իր կյանքի և գործունեության ընթացքում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բուկայի խոսքով՝ գոյություն ունի երեք այդպիսի ճշմարտություն։

Առաջին ճշմարտություն. «Այս պահին ամեն ինչ այնպես է, ինչպես որ կա»

Ամեն բան այն է, ինչ կա։ Այն այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայիք, ինչպիսին եղել է անցյալում կամ կլինի ապագայում։ Պետք է ընդունել, որ այս պահին ամեն ինչ հենց այնպիսին է, ինչպիսին կա։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Երկրորդ ճշմարտություն. «Լավ բաներն անվճար չեն լինում»

Լավ բաներն անվճար չեն լինում։ Դրանց համար պետք է վճարել՝ ոչ միշտ գումարով կամ նյութական բարիքներով, բայց միշտ որևէ կերպ։ Լավ բաներն իրենց արժեքն ունեն, և դա կարևոր է գիտակցել։ Հակառակ կարծիքը մանկամտություն է. «Ես սա ուզում եմ, և եթե դու ինձ սիրում ես, պետք է անվճար տաս»։

Սա իրական կյանքը չէ։ Կյանքը փոխհատուցում է։ Եթե ինչ-որ բան արժեք ունի, դրա համար պետք է վճարել։ Վատ բաները երբեմն կարող են ձրի լինել, բայց լավ բաները՝ երբեք։

Կարդացեք նաև՝ Ի՞նչ է սպասում տղամարդը կնոջից

Երրորդ ճշմարտություն. «Դու չես կարող անել այն ամենը, ինչ ցանկանում ես»

Անհնար է անել այն ամենը, ինչ ցանկանում ես, սակայն միշտ կարող ես խուսափել նրանից, ինչը քեզ դուր չի գալիս։ Ամեն ինչ անել հնարավոր չէ, բայց միշտ կարելի է ասել «ոչ»։ Դա մարդուն տրված արտոնություն է և իրավունք։

«Այո՛, այս ճշմարտություններին հանգելն ամենևին էլ հեշտ չէր, բայց կարծում եմ՝ դրանք այսօր էլ արդիական են։ Գուցե մի օր դրանք կփոխվեն, և ես ձեզ այդ մասին կհայտնեմ, բայց առայժմ իրականությունն այսպիսին է»

— Խորխե Բուկայը

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հայտնի հոգեբույժը նշում է 3 բան, որոնք անհնար է փոխել կյանքում, բայց կարևոր է ընդունել
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ երեք նշաններ, որոնք կանխատեսում են ցանկացած դժբախտություն