fbpx

Կյանքի 20 օրենք, որ պետք է հիշի յուրաքանչյուրը

Կյանքում կան օրենքներ և օրինաչափություններ, որոնք թույլ են տալիս մեզ հասկանալ, թվում է թե անհաղթահարելի խոչընդոտներով մեր գործողությունների իմաստը կամ հաղթահարել դրանք։

Mediamag-ը առաջարկում է մտածել այս օրենքների շուրջ։

1. Նմանության օրենք

Մեր կյանքում չկան պատահական հանդիպումներ։ Մենք ոչ գիտակցաբար դեպի մեզ ենք գրավում մարդկանց, ով նման է մեզ։

2. Կշռալծակի օրենք

Երբ մարդը որևէ անհավանական բան է ցանկանում, պետք է հորինել մի նոր հետաքրքրություն, որը իր նպատակով հավասարազոր է առաջինին։

3. Բոբի օրենքը

Եթե Բոբը պրոբլեմներ ունի բոլորի հետ, ապա ավելի հաճախ, գլխավոր պրոբլեմը հենց ինքը՝ Բոբն է։

4. Ընկճման օրենք

Մտքերն ու գործողությունները, որոնք մարդ ընկճում, ճնշում է իր մեջ, այն, որ նա բացառում է, ամենաանհարմար պահի կարող են դուրս ժայթքել։ Պետք է ընդունել սեփական ներքին «ես»-ը, այլ ոչ թաքցնել։

5. Ուղեփակոցի օրենքը

Երբեմն որոշակի հնարավորությունը մարդուն տրվում է կյանքում միայն մեկ անգամ։ Եվ պետք է արագ որոշում կայացնել և անցնել ուղեփակոցը որպես պայմանական խոչընդոտ։ Այդ ներքին որոշումից հետո, մարդուն սպասում են նոր հնարավորություններ։

6. Վճարման օրենք

Վճարել պետք է ամեն ինչի համար՝ և՛ գործողությունների, և՛ պարապուրդի։ Թե ո՞րն է թանկ՝ դուք եք որոշում։ Բայց հիշեք, անհաջողություններից խուսափելը մարդուն երջանիկ չի դարձնում։

7. Դռների օրենքը

Մեր կյանքը բաղկացած է ընտրությունների շարքից։ Ընտրություն միշտ կա։ Այն կարող է լինել նաև այն, որ մենք ընտրություն չենք կատարում։ Պետք է հիշել, որ հնարավոր չէ միշտ կատարել ճիշտ ընտրություն։ Մտնելով մի դռնով, մենք բաց ենք թողնում մյուսը։ Բայց կորուստներից նույնպես կարելի է օգուտ ստանալ։

8. Ձգողականության օրենք

Մարդը ձգում է այն, ինչը գտնվում է նրա գիտակցության ուշադրության կենտրոնում՝ այսինքն այն, ինչի մասին նա անընդհատ մտածում է, ինչից վախենում է կամ ինչը սիրում է։ Կյանքը տալիս է մեզ ոչ այն, ինչ իրենից ենք սպասում, այլ այն, ինչ ոչ գիտակցաբար սպասում ենք։

9. Սահմանափակման օրենք համար 1

Ամեն ինչ անհնար է նախորոք կանխատեսել։ Գոյություն ունեն իրադարձություններ, որոնք տեղի են ունենում անկախ մեր կամքից, դրանք անհնար է կանխատեսել և մենք դրանց համար պատասխանատվություն չենք կրում։

10. Սահմանափակման օրենք համար 2

Մարդը չի կարող ամեն ինչ ունենալ։ Նրան ինչ-որ բան միշտ կպակասի։ Երջանկության գաղտնիքը կայանում է նրանում, որ պետք է բավարարվես նրանով, ինչ ունես։

11. Օրինաչափության օրենքը

Եզակի տեղի ունեցած իրադարձությունը կարելի է դիտել որպես պատահականություն, կրկնակի անգամը՝ որպես համընկում, երրորդ անգամը՝ արդեն որպես օրինաչափություն։

12. Փոփոխության օրենք

Ուզո՞ւմ եք կյանքում փոփոխություններ՝ վերցրեք իրավիճակը ձեր ձեռքը։ Չի կարելի փոխել սեփական կյանքը՝ պասիվ սպասելով ճակատագրի նվերներին։ Այն չի լինի։ Եթե դուք երբեք չգնաք, երբեք էլ չեք գա։

13. Տաքսիի օրենքը

Որքան շատ ձեզ տանի տաքսիստը, այնքան թանկ կլինի երթևեկության վճարը։ Եթե դուք չեք պատվիրել երթևեկության ճանապարհը, ապա կարող եք հայտնվել պատահական մի վայրում։ Եվ որքան երկար գնաք սխալ ճանապարհով, այնքան դժվար կլինի ետ վերադարձի ճամփան։

14. Մտորման օրենքը

Մեր արտաքին աշխարհը՝ մեր ներքին մտքերի իրականացած աշխարհն է։ Ձեր անհաջողությունների պատճառը պետք չէ փնտրել արտաքին աշխարհում։

15. Կես ճանապարհի օրենք

Այլ մարդու հետ հարաբերություններում ձեր մարզը՝ կես ճանապարհն է։ Եթե դուք ավել գնաք՝ կնշանակի, որ դա պետք չէ մյուս մարդուն։ Իսկ այդ դեպքում դա ձեզ պե՞տք է։

16. Ներդաշնակության օրենք

Մարդը ներդաշնակություն է փնտրում ամեն ինչում և ամենուրեք։ Շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության հասնելու համար՝ առաջին հերթին պետք է կարողանաս ներդաշնակվել ինքդ քեզ հետ։ Լավ վերաբերմունքը ինքդ քո հանդեպ, ընդունումը քեզ այնպիսին, ինչպիսին, որ կաս՝ ահա շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության իսկական գրավականը։

17. Հայելու օրենքը

Այն, ինչը մարդուն նյարդայնացնում է ուրիշների մեջ՝ կա նաև իր ներսում։ Այն, ինչ մարդը չի ուզում լսել շրջապատող մարդկանցից՝ դա այն է, ինչ կարևոր է, որ նա լսի կյանքի տվյալ փուլում։ Այլ մարդը կարող է ձեզ որպես հայելի ծառայել, օգնելով տեսնել այն, ինչը մենք չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել մեր մեջ։

18. Շղթայական ռեակցիայի օրենքը

Եթե դուք թույլ տաք ձեր վատ տրամադրությանը գլուխ բարձրացնել և անխոչընդոտ գործել՝ ապա մեկ տհաճ իրավիճակին կհաջորդի մյուսը։ Եթե ամբողջ օրը ապրել երազանքներով, ապա իրականությունը ուղղակիորեն դուրս կշպրտվի երևակայության կողմից։ Մարդու համար հաճախ դժվար է լինում հաղթահարել սեփական բացասական կամ ոչ արդյունավետ մտքերը, քանի որ նրա մոտ հետզհետե զարգանում է տառապելու, հուզվելու, երազելու սովորությունը՝ այսինքն ամեն կերպ խուսափել ակտիվ որոշում կայացնելուց։

19. Սեփական անձի «արժեքը» որոշելու օրենք

Շրչջապատող մարդիկ գրեթե միշտ գնահատում են մարդուն այնպես, ինչպես ինքն է գնահատում իրեն։ Այդ պատճառով անօգուտ է փորձել բարձրանալ հասարակության աչքին, եթե ձեր աչքերում դուք ընկած եք։

20. Կյանքի իմաստի օրենքը

Մենք գալիս ենք դատարկությունից, փորձելով գտնել կյանքի իմաստ, և նորից գնում ենք դեպի դատարկություն։ Ամեն մարդ ունի իր կյանքի իմաստը, որը կարող է փոխվել կախված կյանքի փուլի հետ։ Իսկ եթե այն փոխվում է կախված որոշակի իրավիճակից և ժամանակից՝ հնարավոր է, ամենագլխավոր իմաստը դա հենց կյանքն է։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Կյանքի 20 օրենք, որ պետք է հիշի յուրաքանչյուրը
Աֆորիզմներ մարդու մասին