fbpx

10 կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից

Բուդիզմը համաշխարհային կրոններից մեկն է և ունի միլիարդավոր հետևորդներ: Ինչպես և այլ կրոններ, բուդիզմը նույնպես առանձնանում է իր իմաստությամբ, չափավորությամբ և անսահման փիլիսոփայությամբ:

Կարծում ենք շատ բան կարելի է սովորել բուդիստական ուսմունքից և ամենևին պարտադիր չէ լինել բուդիզմի հետևորդ.

1. Առատաձեռն եղեք ուրիշների նկատմամբ:

«Սովորեք տալ, եթե նույնիսկ ինքներդ քիչ ունեք»:

«Եթե Դուք ինչ-որ մեկի համար ճրագ եք վառում, այն լուսավորում է նաև Ձեր ճանապարհը»:

«Օտարացման մեջ է թաքնված աշխարհի մեծագույն տանջանքը, կարեկցանքի մեջ է իրական ուժը»:

«Հազարավոր կրակներ կարող են վառվել մեկ մոմից: Եվ դա չի կարճեցնի մոմի կյանքը: Այդպես է նաև երջանկությունը՝ այն երբեք չի փոքրանա, եթե կիսվես դրանով ուրիշների հետ»:

2. Ազատվեք կախվածությունից

«Աշխարհում ոչ մի թանկարժեք քար չի կարող համեմատվել զարթոնքի իրական զգացմունքի հետ»:

«Ցավը՝ անխոս, գալիս է: Տանջանքը ընտրում ենք մենք ինքներս»:

«Բոլոր տառապանքների հիմքում՝ ցանկասիրությունն է»:

«Նյութական ամեն ինչ երկարատև չէ, ով հասկանում է այս իմաստությունը՝ ավելի քիչ է տառապում»:

3. Նայել ներսդ՝ պատասխան ստանալու համար:

«Ոչ ոք չի փրկի մեզ, մեզնից բացի: Դու պետք է ինքդ անցնես այդ ճանապարհը»:

«Դեպի ճշմարտություն տանող ճանապարհին գոյություն ունի միայն երկու սխալ՝ ճանապարհի կեսից կանգ առնել և չսկսել ճանապարհորդությունը»:

«Ավելի լավ է հաղթել ինքդ քեզ, քան հաղթել հազարավոր մարտերում: Դա կլինի ձեր սեփական հաղթանակը: Եվ ոչ ոք չի կարողանա այն յուրացնել»:

4. Գտիր հարմոնիայի քո ճանապարհը:

«Պատկերացրեք, որ յուրաքանչյուր մարդ աշխարհում իմաստուն է: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ձեզ որևէ բան սովորեցնել կամ օգնել»:

«Ինչպես լեռներն են անտարբեր քամիներին, այնպես էլ իմաստունն է անտարբեր գովասանքի և պարսավանքի հանդեպ»:

5. Հաղթեք Ձեր էգոին և ազատեք հոգին:

«Հաղթել ինքդ քեզ շատ ավելի դժվար է, քան որևէ մեկին»:

«Կրեք ձեր էգոն, ինչպես ազատ հագուստը»:

«Գիտակցությունը, որը կայուն է ճակատագրի քմահաճույքների դեմ, ազատ գարշանքներից և վախերից՝ մեծագույն գանձ է»:

«Գոյություն չունի ճանապարհ դեպի երջանկություն: Երջանկությունը՝ ինքնին ճանապարհ է»:

6. Բաց թողեք ատելության, նեղացկոտության և վախի զգացմունքները:

«Ճառագեք անսահման սեր աշխարհի հանդեպ, բոլոր ուղղություններով՝ առանց չարության և թշնամության»:

«Այսպիսին է բնության դրվածքը՝ անկեղծ ուրախանալ կարող է միայն նա, ով ազատ է և արդար իր խղճի առջև»:

«Դուք չեք պատժվի ձեր բարկության համար, դուք կպատժվեք այդ բարկության կողմից»:

«Եթե պրոբլեմը կարելի է լուծել՝ ինչո՞ւ անհանգստանալ: Եթե այն լուծել հնարավոր չէ, անհանգստանալը ուղղակի անիմաստ է»:

7. Ապրեք այստեղ և հիմա:

«Եթե կարողանաք տեսնել կյանքի ամբողջ հրաշքը մանրուքներում՝ ամբողջ Ձեր կյանքը կփոխվի»:

«Անցյալն արդեն գնացել է, ապագան դեռ չի եկել: Ապրելու համար կա միայն ներկան»:

«Ամեն առավոտ մենք ծնվում ենք կրկին: Այն ինչ անում ենք այսօր՝ դա է ամենակարևորը»:

8. Դուք ինքներդ եք գրում Ձեր ճակատագիրը:

«Մտադրությունների մաքրությունը կախված է միայն ձեզնից: Ոչ ոք չի կարող մաքրել ուրիշի մտքերը»:

«Մենք ինքներս պետք է ձգտենք նպատակին: Բուդան միայն ճանապարհն է ցույց տալիս»:

9. Սնվիր միայն ճիշտ սնունդով:

«Ամեն մարդ ինքն է ստեղծում իր առողջությունն ու հիվանդությունները»:

10. Մի ընդիմացեք իրականությանը:

«Աշխարհը տառապում է մահվանից և մարումից: Բայց իմաստունը չի տխրում, քանի որ հասկացել է կյանքի կառուցվածքը»:

«Դու կարող ես կորցնել միայն այն, ինչին ամուր կառչել ես»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից
Անձնային ԹԵՍՏ. Ընտրեք Արևը