Կուզեմ դառնալ քամի մեղմիկ
Ու սոսափվեմ քո մազերին,
Կուզեմ լինել արևի շող
Ու ընկնեմ քո աչքերին:
Ցայտող աղբյուր կուզեմ լինել,
Որ երբ հանկարծ դու ծարավես
Ու անցնելիս դու ինձ տեսնես`
Շուրթերտ մեղմիկ ինձ դու հպես:
Կուզեմ շողքդ լինել հոգիս,
Որ ուր գնաս, ինչ էլ անես,
Ինչքան էլ որ ինձ չտեսնես`
Կողքիդ լինեմ, քեզ միշտ տեսնեմ:
Երազդ կուզեմ լինել, գիտե՞ս,
Որ երբ քնես՝ միշտ ինձ տեսնես
Ու վերջապես դու հասկանաս ու իմանաս,
Որ Քո սերն եմ, ինչքան էլ որ ընդիմանաս:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓