fbpx

Սրտին օգնելու 7 միջոց, եթե այն կոտրել են

Սիրելի մարդուց բաժանումը՝ ցավոտ և մեղմ ասած ոչ դուրեկան գործընթաց է: Հաճախ ուղեկցվում է դեպրեսիաներով և համընդհանուր հիասթափությամբ: Չի լինի այլևս համբույրներ, քնքշանքներ, նվերներ և ռոմանտիկ անակնկալներ:

 

Ներսում դատարկություն է իսկ արտաքուստ՝ կեղծ ժպիտ: Ինչպե՞ս հաղթահարել այդպիսի ցավը: Ահա 7 միջոց, որոնք կօգնեն կրկին կյանք վերադառնալ նրանց, ով բաժանվել է սիրելի մարդուց:

1. Տվեք Ձեզ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է

Բուժեք վերքերը՝ չնայելով ուրիշներին: Թող Ձեզ անհրաժեշտ լինի մեկ կամ երկու ամիս: Կարևորը, որպեսզի դուք կարողանաք լիովին հանգստանալ և թուլանալ:

2. Թույլ մի տվեք էմոցիաներին կառավարել Ձեզ

Բաժանումից հետո դուք շատ խոցելի եք, այնպես որ կառավարեք Ձեր էմոցիաները: Տարբերակ գտեք բարկությունը դուրս մղելու համար, բայց ազատություն մի տվեք զգացմունքներին, որպեսզի դրանք ամբողջովին կուլ չտան Ձեզ:

3. Բաժանման մեջ մի մեղադրեք միայն Ձեզ

Բաժանման պատասխանատվությունը միշտ ընկած է երկու զուգընկերների վրա: Չի կարող պատահել, որ մեկը լինի իդեալական, իսկ մյուսը իսկական սատանա: Մի կանգնեցրեք Ձեզ փակուղու առաջ այդպիսի ապակառուցողական մտքերով:

4. Հեռու մնացեք իրերից, հաստատություններից, վայրերից․․․

Հեռու մնացեք իրերից, հաստատություններից, վայրերից և այլն, որոնք Ձեզ հիշեցնում են սիրելի մարդու մասին:Պատճառը, որը կստիպի Ձեզ տառապել կարող է դառնալ երգը, ծաղիկը, հագուստը և նույնիսկ գեղեցիկ արևամուտը:

5. Վանեք Ձեզանից վրեժխնդրության մտքերը

Այն Ձեզ հանգստություն չի բերի: Ավելի լավ է կենտրոնացեք աշխատանքի, նոր նպատակների և հեռանկարների վրա: Վերջիվերջո դուք սիրել եք միմյանց, միասին ծիծաղել եք և կիսվել ամենանվիրականով: Ինչո՞ւ դառնալ թշնամիներ:

6. Ամեն ինչում փնտրեք դրական բան, նույնիսկ բաժանման մեջ

Լավատեսներին ավելի արագ է հաջողվում հաղթահարել դժվարությունները: Գտեք զբաղմունք, որը կստիպի Ձեզ ժպտալ, կտա Ձեզ հանգստության և խաղաղության զգացում, կօգնի շեղվել տխուր մտքերից:

7. Մի թույլատրեք Ձեզ հիասթափվել սիրուց

Մեկ անհաջողությունը չպետք է կոտրի Ձեզ: Սերը դեռ կգա՝ անսպասելի և հանկարծակի: Ամեն ինչ իր ժամանակին: Դուք անպայման կգտնեք համապատասխան մարդ: Լցվեք համբերությամբ և ամեն ինչ կլինի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag