fbpx

Կոնֆուցիոսի ուսմունքը: Բարոյականություն և ճշմարիտ վարքագիծ

Կոնֆուցիոսը համարվում է չինացի առաջին փիլիսոփան և կոնֆուցիականության հիմնադիրը։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում Ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «Լուն Յու» («Զրույցներ և դատողություններ»)։ Կոնֆուցիոսը հիմնականում ուշադրություն է դարձնում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, ինչպես նաև հասարակության կառավարմանը վերաբերող հարցերին։

Ստորև ներկայացնում եմ ասույթներ, դատողություններ` վերցված իմաստուն փիլիսոփայի վերոհիշյալ աշխատությունից:

1. Շատ լսիր, խուսափիր այն գործերից, որոնց հանդեպ կասկածներ ունես, զգույշ եղիր բառերիդ ընտրության մեջ և կարժանանաս քիչ պարսավանքների: Շուրջդ նայիր, խուսափիր այն ամենից, ինչը վտանգավոր է և եղիր խոհեմ ու խելացի: Այդ դեպքում չես զղջա:

2. Կյանքը գեղեցիկ է այն գյուղում, որտեղ իշխում է սերը:

3. Եթե բոլորը ձգտեին բարուն,ապա չարը ոչինչ չէր ունենա անելու:

4. Հարստություն և պատիվ` ահա թե ինչի են մշտապես ձգտում մարդիկ: Բայց եթե չեն կարող հասնել դրանց վայելուչ ճանապարհով, ապա չպետք է տանջել իրեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի համար:

5. Բարոյական վարքը մարդկանց սիրելն է: Լինել իմաստուն, նշանակում է  ճանաչել մարդկանց:

6. Ուղիղը պիտի դրվի թեքի կողքին, որպեսզի թեքը նույնպես ուղիղ դառնա:

7. Բարոյական պահվածք`
Երբ մարդ հաղթահարում է ինքն իրեն, սանձում իր ցանկություններն ու կրքերը, ղեկավարվում վայելչության, քաղաքավարության և բարության օրենքներով: Ճշմարիտ արարք կատարելը կախված է հենց մեզնից: Ուրիշների վրա չպետք է հույս դնել:

8. Ցզի-գունը հարցրեց`
– Ազնվականը նու՞յնպես ատում է:
– Այո, ատում է: Նա ատում է բոլոր նրանց ովքեր գիշեր-ցերեկ խոսում են ուրիշների կատարած սխալների մասին, նրանց, ովքեր ներքևում լինելով` զրպարտում են վերևում եղողներին: Այն խիզախներին, ովքեր չեն ճանաչում ոչ մի պատշաճություն, ովքեր անպայման ուզում են առաջ տանել իրենց տեսակետը, բայց ուրիշներինը չլսել:
– Իսկ դու ու՞մ ես ատում:
– Նրանց, ովքեր ուրիշի իմաստությունն իրենցն են համարում, ովքեր ինքնահավան են ու այդ պատճառով իրենց խիզախի տեղ են դնում, ովքեր շատ են խոսում մտերմությունից և դրանով կարծում են, որ շատ քաղաքավարի ու համեստ են:

9. Սովորելը նման է հողը մի տեղ կուտակելուն: Երբ բլուրն արդեն պատրաստ է, բացի մի զամբյուղ հողից, զարմանքով տեսնում են, որ պակասողը հենց այն տեղի հողն է, որտես դու` մեղավորդ, կանգնած ես: Եվ որպեսզի այդ մի զամբյուղ հողը տեղ հասցնես, քայլ ես անում մի կողմ: Իսկ դա հենց առաջընթացն է: Չէ՞ որ դու ինքդ քեզ ես առաջ տանում:

10. Պատկառանք ծնողների հանդեպ և սեր եղբայրների նկատմամբ՝ սրանք են բարոյականության արմատները:

Հրապարակման ներկայացրեց՝ Տաթևիկ Դավթյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Կոնֆուցիոսի ուսմունքը: Բարոյականություն և ճշմարիտ վարքագիծ
Մեջբերումներ Ջեկ Լոնդոնի խիստ մոտիվացնող «Մարտին Իդեն» վեպից