Mediamag-ը ներկայացնում է Կոնֆուցիոսի լավագույն մեջբերումները, որոնք հատկապես արդիական են մեր ժամանակներում:
Եթե դու ատում ես՝ ուրեմն քեզ հաղթել են:
Հին ժամանակներում մարդիկ սովորում էին, որպեսզի կատարելագործվեն: Այժմ սովորում են, որպեսզի զարմացնեն ուրիշներին:
Պարզությունը՝ մարդու լավագույն որակներից է:
Երկրում, որտեղ կա կարգուկանոն՝ եղիր խիզախ և գործողություններում և ելույթներում: Երկրում, որտեղ չկա կարգուկանոն՝ եղիր խիզախ գործողություններում, բայց զգույշ ելույթներում:
Խորհուրդներ տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում՝ հայտնաբերելով իր անկրթությունը:
Երբ վատ ես զգում՝ ականջ դիր բնությանը: Աշխարհի լռությունն ավելի լավ է հանգստացնում, քան միլիոնավոր անպետք բառերը:
Անհամբերությունը մանրուքներում՝ կործանում է մեծագույն գործերը:
Յուրաքանչյուրն էլ կարող է ազնվագույն դառնալ: Հարկավոր է ուղղակի որոշել դառնալ:
Խոսքը պետք է լինի հավատարիմ, գործողությունը՝ վճռական:
Իմաստունը չգիտի ինչ է անհանգստանալը, մարդկայինը՝ չգիտի ինչ է հոգսը, խիզախը չգիտի ինչ է վախը:
Ես լսում և մոռանում եմ: Ես տեսնում և հիշում եմ: Ես անում և հասկանում եմ:
Միայն այն ժամանակ, երբ գալիս են ցրտերը, պարզ է դառնում, որ սոճիներն ու նոճիները վերջինն են կորցնում իրենց հագուստը:
Հին ժամանակներում մարդիկ չէին սիրում շատ խոսել: Նրանք ամոթ էին համարում սեփական բառերի ետևից չհասցնելը:
Մի արա ուրիշին այն, ինչ չէիր ցանկանա քեզ անեին․․․
Փորձեք լինել թեկուզ մի փոքր բարի, և կտեսնեք, որ ունակ չեք որևէ վատ արարք գործել:
Մարդկանց պատերազմ ուղարկել առանց սովորեցնելու՝ դավաճանություն է:
Դժբախտություն է եկել՝ մարդն է ծնել այն, երջանկություն է եկել՝ մարդն է հասունացրել այն:
Նրան, ում չի մտահոգում հեռավոր դժվարությունները, անպայման սպասում են մոտակա անհաջողություններ:
Նա չէ մեծագույնը, ով երբեք չի ընկել, այլ նա՝ ով ընկել է, իսկ հետո ոտքի կանգնել:
Հոգով ազնիվը հանգիստ է և անհոգ: Ստոր մարդը՝ միշտ անհանգիստ: