Մենք՝ գրքերն ենք, որոնք կարդացել ենք, երաժշտությունն ենք, որ լսել ենք, մարդիկ ենք, ում հանդիպել ենք և նպատակ ենք, որ դրել ենք մեր առջև: Ամեն մարդու համար շատ կարևոր է աշխատել սեփական զարգացման վրա: Եթե դուք չգիտեք որտեղ գտնել ոգեշնչում՝ ապա այստեղ մենք հավաքել ենք մեր մոլորակում երբևէ ապրած ամենաիմաստուն մարդկանցից մեկի մեջբերումները: Խոսքը գնում է Կոնֆուցիոսի մասին: Նա բոլոր ժամանակների մեծագույն փիլիսոփաներից մեկն էր, եթե ոչ միակը: Նրա յուրահատուկ դասերը մեզ սովորեցնում են պարկեշտություն, խելք և ազնվություն: Ուրեմն եկեք լսենք Կոնֆուցիոսին:
Նրան, ով չի մտածում հեռավոր դժվարությունների մասին, անպայման սպասում են մոտակա դժվարությունները:
Կարևոր չէ, թե ինչ արագությամբ եք շարժվում դեպի ձեր նպատակը, կարևորը՝ կանգ չառնելն է:
Իրականում կյանքը շատ պարզ է, բայց մենք համառաբար այն բարդացնում ենք:
Եթե դու փորձում ես արագ ինչ-որ բան անել, ապա դա հնարավոր չէ որակյալ անել:
Ընտրեք ձեր սրտին մոտ աշխատանք, և դուք ստիպված չեք լինի աշխատել ձեր կյանքում և ոչ մի օր:
Մի ունեցիր ընկերներ, որոնք քեզ կզիջեն բարոյական առումով:
Երբ ձեզ թվում է, որ նպատակն անհասանելի է, մի փոխեք նպատակը, փոխեք գործողությունների պլանը:
Ուր էլ որ գնաս՝ գնա ի սրտե:
Եթե թքում են մեջքիդ՝ նշանակում է դու առջևում ես:
Ազնվազարմ մարդը պահանջներ է ներկայացնում ինքն իրեն, ցածր մարդը՝ ուրիշներին:
Հուսով ենք այս իմաստուն մեջբերումները կմոտիվացնեն ձեզ լավ գործերի համար, ինչպես նաև կօգնեն դառնալ ավելի լավը: