Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր մտքեր Կոկո Շանելից։
Հուսահատված կինը դադարում է կին լինել…
Ես ողջ աշխարհի կանանց համար հագուստ եմ արտադրել, իսկ նրանք ձգտում են մերկ շրջել։
–Ե՞րբ է հարկավոր օծանելիքից օգտվել,-հարցնում է մի կին Կոկո Շանելին
– Երբ ցանկանում ես, որ քեզ համբուրեն, – պատասխանում է Շանելը։
Նյութական գործերից զատ, մենք ոչ թե խորհուրդների կարիք ունենք, այլ մեր քայլերի հաստատման։
Անփոխարինելի լինելու համար միշտ պետք է լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորն են։
Ես ոչ ոքի հանդեպ ջերմ զգացմունքներ չեմ տածում, ես կամ սիրում եմ, կամ` ոչ։
Օծանելիքը անտեսանելի, բայց անմոռանալի, անգերազանցելի նորաձև աքսեսուար է: Այն իմաց է տալիս, որ կին է հայտնվել և շարունակում է հիշեցնել կնոջ մասին, երբ նա արդեն հեռացել է։
Գեղեցկությունը միշտ զենք է։
Անհնար է դիմանալ երեկոյան կյանքին և ցերեկը ինչ որ բան ստեղծել։
Եթե աղջիկը չի շպարվում, նա չափազանց մեծ կարծիք ունի իր մասին։
Յուրաքանչյուր աղջիկ պարտավոր է միշտ իմանալ երկու բան` ինչ և ում է ուզում։
Որքան վատ է աղջկա գործերն, այնքան լավ տեսք նա պետք է ունենա։
Ամեն կին չէ, որ գեղեցիկ է ծնվում, բայց եթե նա 30 տարեկանում չի դառնում այդպիսին, ուրեմն` հիմար է։
Ընդունված է կարծել, որ շքեղությունը աղքատության հակադրությունն է: Ո՛չ, շքեղությունը վուլգարության հակադրությունն է։
Մի կորցրեք Ձեր ժամանակը պատին զարկելով և հուսալով, որ այն կդառնա դուռ։
Կան մարդիկ, ովքեր փող ունեն, կան մարդիկ, որ հարուստ են…
Հրապարակման ներկայացրեց՝ Մանե Մարգարյանը
Ուշադրություն. Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.