Ընտանեկան հարաբերություններում հպարտությունը բազմաթիվ դիմակներ ունի: Իսկ գլխավորը զոհի վիճակն է…
Հարաբերություններում ամենամեծ պրոբլեմը հպարտությունն է: Տղամարդուն գնահատելու և հարգելու անկարողությունը:
Հպարտությունը միշտ ավելի բարձր լինելու ցանկությունն է: Եվ այս ցանկությունը կարելի է թաքցնել տարբեր դիմակների տակ.
⭕️ Հովանավորչական հարաբերություններ: Կինը ասում է և մտածում. «Նա առանց ինձ ոչ մի բան է»: «Ես ավելի լավ գիտեմ՝ թե ինչ պետք է նա անի»:
⭕️ Ավելորդ վերահսկողություն և այն սպասումը, որ իրադարձությունները պետք է զարգանան միայն կնոջ սցենարի համաձայն:
⭕️ Անտեսել ամուսնու հետաքրքրությունները, նրա հոբբիները: Տղամարդու բոլոր զբաղմունքները հիմարություն են թվում:
⭕️ Դատապարտում «սխալ գործողությունների» համար: Բազմոցին պառկած տղամարդը սխալ է, բայց կոպիտ ու ճչացող կինը՝ նորմալ է:
⭕️ Վիրավորվածություն: Մենք վիրավորվում ենք, երբ հավատում ենք, որ մարդը սխալ է, բայց մենք ավելի լավ գիտենք, թե ինչպես և ինչ պետք է անի դիմացինը:
⭕️ «Սղոցում»․ անընդհատ հիշեցումներ այն մասին, թե ինչպես պետք է տղամարդն ավելի լավը դառնա, նրա գործողությունների քննադատություն, բացատրություններ, ցուցումներ՝ ինչպես վարվել: Բնականաբար, այդ պահին մենք ՄԵԾ ԵՆՔ և ՃԻՇՏ, իսկ մեր տղամարդը անխոհեմ ու անօգնական, մեղավոր մեր «ձախողված» կյանքի համար:
⭕️ Սկանդալներ: Սկանդալը միայն մեկ նպատակ ունի՝ որպեսզի տղամարդը հնազանդվի և ճանաչի կնոջ «ճշմարտացիությունը»:
⭕️ Արժեզրկում և նվաստացում: Օրինակ, արտահայտությունները. «Ո՞ւմ վրա կարող եմ հույս դնել: Միայն ինձ վրա» կամ «Մի՛ եղիր կին»: «Բոլոր ամուսինները տղամարդ են, իսկ իմը…»:
⭕️ Դե իսկ հպարտության ամենակարևոր դիմակը՝ զոհի կարգավիճակն է:
Այո այո․․․
Երբ կինն իրեն դժբախտ է զգում և անարժանորեն վիրավորված, զոհ: Գիտե՞ք ինչում է հպարտությունը․.. Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ, ես այնքան սպիտակ եմ ու փափուկ, դա իմ մեղքը չէ:
Զոհերը միշտ պատասխանատվությունը գցում են մեկ ուրիշի վրա: Ես լավն եմ, նրանք վատն են: Բայց հնարավո՞ր է այդպիսի բան: Իհարկե ոչ, ամեն ինչ, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, տեղի է ունենում միայն մեր, մեր մտքերի, զգացմունքների և գործողությունների շնորհիվ: Ամեն ինչ իր օգուտն ունի: Եթե տղամարդը վատն է, ապա ես նրա ֆոնին լավն եմ:
Հենց մի կին գալիս է ինձ մոտ և սկսում բողոքել տղամարդուց, ես անմիջապես հասկանում եմ, որ հպարտությունը դույլերով կարելի է դուրս հանել:
Բոլոր զոհերն իրականում միշտ վեր են դասում իրենց՝ իրենց «վիրավորողներից»: Բոլոր զոհերը հպարտ են: Չնայած դժվար է դա ընդունելը…
Ըստ «Կանացի դպրոցի» նյութերի
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: