fbpx

Եթե ​​կինը օժտված է այս հինգ որակներով՝ բաց մի թողեք նրան

Լավ կնոջը մի ընդունեք այնպես, ինչպես սովորական մի բանի, որովհետև մի օր կհայտնվի մեկ ուրիշը, ով կգնահատի այն ամենը, ինչ դուք չգնահատեցիք․․․..

Մենք կարող ենք թվարկել բազմաթիվ որակներ, որոնք տղամարդիկ և կանայք փնտրում են իրենց պոտենցիալ երկրորդ կեսի մեջ, բայց բանը նրանում է, որ մենք բոլորս ուզում ենք տարբեր բաներ:

Այս հոդվածում կփորձենք առանձնացնել 5 հիմնական որակ, որոնք տղամարդիկ պետք է գնահատեն իրենց զուգընկերոջ մեջ.

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Բարեհոգություն

Դժվար է գտնել ճիշտ բառ այս պարբերության համար: Հոգատա՞ր: Ուշադի՞ր: Կարեկցո՞ղ: Բարի՞: Ջե՞րմ: Բայց հենց բարեհոգությունն է, որը մարմնավորում է մի մարդու գաղափարը, ում մասին կարելի է ասել վերը նշված բոլորը:

Թեև իսկական տղամարդիկ բնական պաշտպաններ են և պետք է ամեն ինչ անեն իրենց կնոջ անվտանգության համար, նաև հասկանալի է, որ տղամարդիկ նույնպես ցանկանում են զգալ իրենց նկատմամբ հոգատարություն և իմանան, որ սիրված են:

Հասարակությունը ստեղծել է տղամարդու՝ որպես անզգա և սառնասիրտ արարածի կեղծ կերպար, բայց իրականում մենք նույնպես կարող ենք զգալ հիասթափություն, ցավ, վախ և անինքնավստահություն:

Բարեհոգի կինը տղամարդուց չի հեռացնի այս զգացմունքները. նա կարեկցանք, էմպատիա կհայտնի և կաջակցի նրան: Նա կհարցնի, թե ինչն այնպես չէ, և թույլ կտա խոսել:

Իր հերթին, դա ստիպում է տղամարդկանց սովորել, թե ինչպես արդյունավետ կերպով արտահայտել իրենց զգացմունքները, որպեսզի կապ հաստատեն զուգընկերոջ հետ:

Կինը չի կարող կարեկցել այն զգացմունքներին, որոնց գոյության մասին իր զուգընկերոջ մոտ նույնիսկ չի էլ կասկածում:

2. Անկախություն

Այս օրերին «անկախ կին» տերմինը խարանվում է՝ սխալմամբ ենթադրելով, որ նման կնոջը «տղամարդ պետք չէ»։

Ըստ էության այդպես է, բայց դա ամենևին էլ վատ չէ։

Անկախությունը ինքնաբավության և ինքնավստահության նշան է։ Դա ցույց է տալիս, որ ձեր կինն ունի իր հետաքրքրություններն ու հոբբիները:

Կինն իր կարծիքով և գաղափարներով միայն ավելի հետաքրքիր կդարձնի ձեր շփումը։ Նրան դժվար կլինի հասկանալու համար և անընդհատ հետաքրքրված կլինի, թե ինչպես է կառուցված աշխարհը:

Նա ձեզ կծանոթացնի այլ տեսակետների հետ և կհետաքրքրվի նրանով, թե ինչ կարող է սովորել ձեզնից:

Անկախությունը չի նշանակում, որ դուք չեք կարող ընդհանուր լեզու գտնել: Սա նշանակում է, որ դուք երկուսով համատեղում եք ձեր կյանքը, և ձեզնից ոչ մեկը չի լուծվում զուգընկերոջ մեջ:

Կրկնակի հաճույք, կրկնակի զվարճանք:

3. Սեքսուալություն.

Զսպեք ձիերին:

Ուշադիր լսեք, նախքան կսկսեք մեկնաբանել ձեր կարդացածը:

Խոսքը արտաքինի, ձևի, չափի կամ արտաքին տեսքի մասին չէ:

Սեքսուալությունը մոտեցում է: Սա ցանկության արտահայտություն է։ Դա բաց լինելն է ու կապ ունենալը սեփական «ես»-ի հետ։ Սա մտերմության պահերին զուգընկերոջ հետ բացարձակ և իրական կապ հաստատելու ունակությունն է։

Այս որակի էությունը կայանում է նրանում, որ կարող ես ցույց տալ քո այն մասը, որը կորել է հենց այդ պահին: Աշխարհի ցանկացած անկյունում սիրելիի կողքին աչքերդ փակելու և պահին ամբողջությամբ հանձնվելու ունակության մեջ։

Սեքսուալությունը պահպանվում է բոլոր խաղային պահերին, երեկույթի ամբողջ սենյակուվ միմյանց ինտիմ հայացքներում և աչքով անելու մեջ:

Կարևոր չէ, թե ինչպիսի տեսք ունես, կարևորը դիմացինի հետ քո կապի որակն է։

Կարդացեք նաև՝ Կանացի 5 որակ։ Այդպիսի կանանց տղամարդիկ վախենում են կորցնել

4. Չարաճճիություն

Մտածեք ձեր կյանքի լուրջ կողմերի մասին: Աշխատանք, հաշիվներ, պարտքեր, տնային գործեր… Ձեր հարաբերությունները չպետք է լինեն այս ցանկում:

Իհարկե, հարաբերություններն էլ ունեն իրենց լուրջ պահերը։ Պետք է լուրջ բաներ քննարկենք զուգընկերոջ հետ, լուրջ որոշումներ կայացնենք ու համեմատաբար լուրջ կյանք վարենք։

Ահա թե ինչու լինելը մեկի հետ, ով կարող է լինել չարաճճի, ժիր և զվարճալի, կարևոր է հավասարակշռություն պահպանելու համար: Մեկի հետ, ով ճիշտ ժամանակին կարող է ուրախանալ, սիրախաղ անել և զվարճանալ:

Ոչ բոլոր մարդիկ կարող են անընդհատ այդպես վարվել, բայց վստահ ենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի մի բան, որը մեզ դուր է գալիս մեր կյանքում։ Եվ ճիշտ հանգամանքներում դա կարող է մեզ երջանկացնել:

Ամեն ոք, ով անընդհատ չափազանց լուրջ է տրամադրված, փչացնում է ուրիշների տրամադրությունը և թույլ չի տալիս վայելել կյանքի պայծառ պահերը: Բայց կյանքը չափազանց կարճ է խաղի տարրը ձեր առօրյայից բացառելու համար:

5. Սոցիալական համատեղելիություն

Պետք չէ սպասել, որ բոլորը կկարողանան գլուխ հանել ամեն իրավիճակից: Այն, ինչ ձեզ դուր է գալիս, կարող է նվաստացուցիչ թվալ ձեր երկրորդ կեսին:

Ես հավատում եմ ունիվերսալ մտածելակերպի զարգացման անհրաժեշտությանը, որը թույլ է տալիս Ձեզ հարմարավետ զգալ ցանկացած հանգամանքներում:

Սա շատ արժեքավոր հատկություն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, ընկերների հետ շփվելուն և նույնիսկ աշխատավայրում կորպորատիվ երեկույթներին: Կյանքը ժամանակ առ ժամանակ կբացի ձեր առջև տարբեր սցենարներ, և ձեզ համար, անշուշտ, կարևոր կլինի, թե արդյոք ձեր զուգընկերը կաջակի ձեզ դժվար պահերին: Եվ եթե նա կտրականապես հրաժարվում է լինել այն բանի մաս, ինչ ձեզ դուր է գալիս, ապա դա շուտով կհանգեցնի կոնֆլիկտի և պոտենցիալ դժգոհության:

Եթե ​​դուք կարող եք մոտենալ նրան, զրուցել և հյուրասիրել, և ընդ որում պարզվի, որ միմյանց հետ ձեզ հարմարավետ է, դա կբերի իրական մտքի խաղաղության:

Կյանքը մշտական ​​հարմարվողականություն է և հարմարվելու ունակություն: Տարբեր իրավիճակներում մարդիկ բոլորովին այլ են ներկայանում աշխարհի առաջ։ Եվ այստեղ ամենակարևորը գտնել մեկին, ով համատեղելի կլինի ձեզ հետ, մարդու, ում վրա կարող եք հույս դնել և ում կարող եք վստահել։

Ինքնաբավ կինը, որը կենտրոնացած է միաժամանակ ինքնազարգացման և հարաբերությունների զարգացման վրա, հազվադեպ է: Մի կորցրեք նրան:

Մարդուն չի կարելի նկարագրել առանցքային կետերի պարզ ցանկով, ինչպես որ անհնար է ստեղծել այնպիսի կետերի ցանկ, որոնց հետ յուրաքանչյուրս կհամաձայնվի։ Բայց դա հիանալի սկիզբ կլիներ:

Լավ կնոջը մի ընդունեք այնպես, ինչպես սովորական մի բանի, որովհետև մի օր կհայտնվի մեկ ուրիշը, ով կգնահատի այն ամենը, ինչ դուք չգնահատեցիք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Եթե ​​կինը օժտված է այս հինգ որակներով՝ բաց մի թողեք նրան
ԹԵՍՏ-ՀԱՆԵԼՈՒԿ․ Գտեք նավում գտնվող գողին